Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ. բնակչության տարհանում է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեայի առափնյա հրետանու կողմից ավելի քան 200 արկ է արձակվել Դեղին ծովում գտնվող հարավկորեական կղզիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Չնայած միջադեպին՝ հարավկորեացի խաղաղ բնակիչների կամ զինվորականների շրջանում զոհեր չկան։ Արկերը ընկել են հյուսիսային սահմանազատման գծից հյուսիս, որը Սեուլը համարում է դե ֆակտո ծովային սահման:
Հարավկորեացի զինվորականները պատասխան միջոցներ են ձեռնարկել, և զինվորականների խնդրանքով՝ Եոնպյոնդո կղզում տարհանում է հայտարարվել։