ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ. բնակչության տարհանում է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի առափնյա հրետանու կողմից ավելի քան 200 արկ է արձակվել Դեղին ծովում գտնվող հարավկորեական կղզիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Չնայած միջադեպին՝ հարավկորեացի խաղաղ բնակիչների կամ զինվորականների շրջանում զոհեր չկան։ Արկերը ընկել են հյուսիսային սահմանազատման գծից հյուսիս, որը Սեուլը համարում է դե ֆակտո ծովային սահման:

Հարավկորեացի զինվորականները պատասխան միջոցներ են ձեռնարկել, և զինվորականների խնդրանքով՝ Եոնպյոնդո կղզում տարհանում է հայտարարվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular