Բորելը ժամանել է Լիբանան՝ քննարկելու իրավիճակը Գազայում և իսրայելա-լիբանանյան սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Լիբանան՝ տարածաշրջանում իրավիճակի սրման մտավախությունների պատճառով քննարկելու Իսրայելի հետ երկրի սահմանին տիրող իրավիճակը։
Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ ներկայացուցչին, որի անունը չի նշվում։
«Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը ժամանել է Լիբանան, քանի որ Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցող բախումները մտավախություն են առաջացնում, որ ավելի լայն հակամարտություններ ի հայտ կգան», - նշել է հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Բորելը Լիբանանում կմնա մինչ կիրակի՝ քննարկելու իրավիճակը Գազայում և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա։