ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորելը ժամանել է Լիբանան՝ քննարկելու իրավիճակը Գազայում և իսրայելա-լիբանանյան սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Լիբանան՝ տարածաշրջանում իրավիճակի սրման մտավախությունների պատճառով քննարկելու Իսրայելի հետ երկրի սահմանին տիրող իրավիճակը։

Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ ներկայացուցչին, որի անունը չի նշվում։

«Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը ժամանել է Լիբանան, քանի որ Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցող բախումները մտավախություն են առաջացնում, որ ավելի լայն հակամարտություններ ի հայտ կգան», - նշել է հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Բորելը Լիբանանում կմնա մինչ կիրակի՝ քննարկելու իրավիճակը Գազայում և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular