6 սուպեր միջոց գրիպի դեմ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳրիպի վիրուսի դեմ պատվաստումը կամ դեղամիջոցները միակը արդյունավետ միջոցները չեն գրիպից խուսափելու համար: Ձեզ ենք ներկայացնում 6 սննդատեսակ, որոնք զարմանալիորեն արդյունավետ են գրիպի վիրուսի կանխարգելման ու բուժման հարցում:
Դդմի սերմեր
Սրանք լի են ցինկով, որը արյան սպիտակ գնդիկ-զինվորներին օգնում է պայքարել վիրուսի դեմ: Ցանկալի է ուտել հում, չբոված և առանց աղի:
Թունա ձուկ
Այս ձուկը սելենիումի հիանալի աղբյուր է, որը հայտնի է որպես իմունիտետ բարձրացնող և ազատ ռադիկալներից բջիջները պաշտպանող տարր: Կարող եք ինքներդ պատրաստել թունա ձկով ու բանջարեղենով համեղ սենդվիչներ և դրանցով պայքարել գրիպի դեմ:
Սունկ
Սրանք լի են բետա-գլյուկաններով, որոնք օգնում են մարմնին պայքարել տարատեսակ վիրուսների դեմ: Առավոտյան պատրաստված սնկով ձվածեղը կհագեցնի քո օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով և դու երկար ժամանակ կուշտ կլինես:
Քաղցր կարտոֆիլ
Սա հարուստ է A վիտամինով, որը իմունիտետը թուլացնող ազատ ռադիկալների դեմ պայքարող հիմնական վիտամիններից է: Բացի այդ՝ A վիտամինը հայտնի է աչքերի վրա ունեցած բարերար ազդեցությամբ:
Կանաչ թեյ
Ձմեռային երեկոներին մեկ բաժակ տաք թեյը հաճելիորեն տաքացնում է մարմինը, իսկ եթե հաշվի առնես կանաչ թեյի հզոր հակաօքսիդանտային և քաղցկեղի դեմ պայքարող հատկությունները՝ հաճելին կհամատեղես օգտակարի հետ:
Մածուն, յոգուրտ, կեֆիր
Այս կաթնամթերքների մեջ պարունակվող պրոբիոտիկներն աղեստամոքսային համակարգը մաքրող ու կարգավորող հզոր միկրոօրգանիզմներ են, որոնք օգնում են պահպանել առողջ ու ամուր իմունային համակարգ:
Եղեք առո՛ղջ: