ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 սուպեր միջոց գրիպի դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գրիպի վիրուսի դեմ պատվաստումը կամ դեղամիջոցները միակը արդյունավետ միջոցները չեն գրիպից խուսափելու համար: Ձեզ ենք ներկայացնում 6 սննդատեսակ, որոնք զարմանալիորեն արդյունավետ են գրիպի վիրուսի կանխարգելման ու բուժման հարցում:

Դդմի սերմեր

Սրանք լի են ցինկով, որը արյան սպիտակ գնդիկ-զինվորներին օգնում է պայքարել վիրուսի դեմ: Ցանկալի է ուտել հում, չբոված և առանց աղի:

Թունա ձուկ

Այս ձուկը սելենիումի հիանալի աղբյուր է, որը հայտնի է որպես իմունիտետ բարձրացնող և ազատ ռադիկալներից բջիջները պաշտպանող տարր: Կարող եք ինքներդ պատրաստել թունա ձկով ու բանջարեղենով համեղ սենդվիչներ և դրանցով պայքարել գրիպի դեմ:


Սունկ

Սրանք լի են բետա-գլյուկաններով, որոնք օգնում են մարմնին պայքարել տարատեսակ վիրուսների դեմ: Առավոտյան պատրաստված սնկով ձվածեղը կհագեցնի քո օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով և դու երկար ժամանակ կուշտ կլինես:


Քաղցր կարտոֆիլ

Սա հարուստ է A վիտամինով, որը իմունիտետը թուլացնող ազատ ռադիկալների դեմ պայքարող հիմնական վիտամիններից է: Բացի այդ՝ A վիտամինը հայտնի է աչքերի վրա ունեցած բարերար ազդեցությամբ:


Կանաչ թեյ

Ձմեռային երեկոներին մեկ բաժակ տաք թեյը հաճելիորեն տաքացնում է մարմինը, իսկ եթե հաշվի առնես կանաչ թեյի հզոր հակաօքսիդանտային և քաղցկեղի դեմ պայքարող հատկությունները՝ հաճելին կհամատեղես օգտակարի հետ:


Մածուն, յոգուրտ, կեֆիր

Այս կաթնամթերքների մեջ պարունակվող պրոբիոտիկներն աղեստամոքսային համակարգը մաքրող ու կարգավորող հզոր միկրոօրգանիզմներ են, որոնք օգնում են պահպանել առողջ ու ամուր իմունային համակարգ:


Եղեք առո՛ղջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular