Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ու Հայաստանը ճեղքում են կատարում դեպի Սև ծով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացման մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով կա հույս, որ Թավրիզում այդ գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացումը տեղի կունենա նոր տարվա առաջին շաբաթներին (նոր տարին, ըստ իրանական օրացույցի, կսկսվի 2024 թվականի մարտի 21-ին):

Ընդհանուր առմամբ, Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացման թեման երկար ժամանակ է քննարկվել: Այդ հարցը քննարկվել է դեռ 2007 թվականի վերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երևան կատարած այցի ժամանակ: Նման որոշումը հիմնավորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, տնտեսական և ֆինանսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությամբ և ապրանքների ներմուծման և արտահանման արդյունավետ կազմակերպման հարցում հայ բեռնափոխադրողների աշխատանքը հեշտացնելու անհրաժեշտությամբ։ Սակայն ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության համատեքստում Ադրբեջանը զգայուն էր հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման նկատմամբ համարելով, որ Հայաստանը պետք է «պատանդ մնա տարածաշրջանային տրանսպորտային և այլ քաղաքականություններին»: Այն ժամանակ այդ նախագիծը խափանվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու Իրանի չցանկանալու պատճառով: Գումարած, որ Իրանում որոշ ուժեր կարծում էին, որ Հայաստանի հյուպատոսությունը Թավրիզում, որն Ադրբեջանի ամենահին մայրաքաղաքն է, և որտեղ հայեր չկան, պետք չէ։ Ըստ իրանական ադրբեջանցիների, դա «սխալ քայլ էր, որը կարող էր հանգեցնել Ադրբեջանի բնակչության լուրջ բողոքներին»:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որը հաղթական էր Ադրբեջանի համար, երբ առաջացավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, Բաքուն նախաձեռնեց այսպես կոչված Զանգեզուրի (Սյունիքի) միջանցքի բացման քննարկումը, որը  Հայաստանի տարածքով ուղիղ հաղորդակցություն է Նախիջևանի էքսկլավի և Թուրքիայի հետ։ Իրանը դեմ է դրան, և կասկածում է, որ ի վերջո, Ադրբեջանը կարող է գրավել այդ տարածքը: 2023 թվականի ամռանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքն անպայման լինելու է անկախ նրանից, թե Հայաստանը դա ուզի, թե ոչ»:

Եվ պատահական չէ, որ Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում (Սյունիքի-Զանզուրի կենտրոն), հենց Ադրբեջանի հետ սահմանին: Միևնույն ժամանակ, Երևանը չէր թաքցնում, որ «Կապանում Իրանի հյուպատոսության բացումը կարող է պայմանավորված լինել այդ տարածաշրջանում իրանական կողմի աշխարհաքաղաքական նշանակությունը բարձրացնելու քաղաքական նպատակներով»։ Այժմ, Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացումից հետո, ըստ Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, IRAS ինստիտուտի անդամ Վալի Քալեջիի, «առաջանում է «Թավրիզ և Կապան» կամուրջը, ավելի ճիշտ նոր դարպաս է բացվում Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման համար։ Խոսքը ոչ միայն իրանահայկական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների մասին է: Կալեջին նշել է, որ «աշխարհաքաղաքականությունը կտրուկ փոխվում է տարածաշրջանում», և որ «Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով կխորանա Իրանի և ԵԱՏՄ-ի, հետևաբար նաև Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը, ուստի հյուպատոսությունների բացումն անհրաժեշտ է տարանցման հարցերը արագ լուծելու համար»։ Խոսքը Պարսից ծոց-Սև ծով միջանցքի հիմնական երթուղիներից մեկի կառուցման մասին է, նշել է նա, քանի որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, «հնարավորություն ունի արտոնյալ մաքսատուրքերով առևտուր անել ԵՄ-ի հետ և կարող է մեծացնել հայ-իրանական առևտրաշրջանառությունը մինչև մեկ միլիարդ դոլարի»:

Միևնույն ժամանակ, թուրքական Haber 7 տեղեկատվական պորտալը կարծում է, որ այդ կերպ «Իրանն ու Հայաստանը մարտահրավեր են նետում ամբողջ թյուրքական աշխարհին»։ Ինչո՞ւ։ Փաստն այն է, որ Մերձավոր Արևելքում նշագծված չինական և հնդկական տրանսպորտային միջանցքները, որոնցում հիմնական դերը տրվում է Սաուդյան Արաբիային և Իսրայելին, սկսել են շրջանցել Թուրքիան, և այսպես կոչված, Ադրբեջանն ու Թուրքիան կապող Միջին միջանցքով բեռնափոխադրումները սկսել են նկատելիորեն նվազել: Հետևաբար, Թուրքիայի հնարավորություններն օգտագործելու իր աշխարհառազմավարական նշանակությունը, որն է կամուրջ դառնալ  ԵՄ-ի և Կովկասի երկրների, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջև, գնալով նվազում են։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այլընտրանքային առևտրային միջանցք ստեղծելու ծրագրերի մասին և քննարկում է «Իրաքի զարգացման ճանապարհ» նախագիծը որպես այլընտրանքային ճանապարհ համատեղ օգտագործելու հնարավորությունը։

Վերջապես, կա Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որին մասնակցում է նաև Հնդկաստանը: Այլ հիմնական խաղացողներն են Իրանը եւ Ռուսաստանը, որոնց տարածքով է այդ երթուղին անցնում: Թուրքիան ևս կարող է միանալ այդ միջանցքին, քանի որ ունի ընդհանուր սահման Իրանի հետ, բայց չի շտապում դա անել: Հետևաբար, Իրանի ենթադրյալ միջանցքային շրջադարձը դեպի Հայաստան Թուրքիայում սկսում են ընկալել որպես «հարձակում իր շահերի վրա», և չի կարելի բացառել, որ Անկարան և Բաքուն մոտ ապագայում կարող են նախաձեռնել Զանգեզուրի միջանցքի խնդիրների ավելի ակտիվ քննարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում:

Այն, որ տարածաշրջանի երկրները ձգտում են զարգացնել Ասիայից դեպի Եվրոպա երթուղիների սեփական տարբերակները, և որ դրանք մրցակցում են միմյանց հետ, բնական երեւույթ է։ Այսպիսով, Հայաստանն ու Իրանը ցանկանում են Սյունիքի մարզի միջոցով կառուցել «պարսկական» միջանցքը:

Այսպիսով, Հայաստանն ու Իրանը ցանկանում են Սյունիքի մարզով կառուցել Պարսից ծոց-Սև ծով միջանցք, որը պետք է դառնա Հնդկաստանից Եվրոպա առևտրային ճանապարհի մի մասը։ Այդ երթուղու ճանապարհային ցանցերը սկսվում են Պարսից ծոցի իրանական նավահանգիստներից, այնուհետև Սյունիքի (Զանգեզուր) մարզով և Հայաստանի մնացած տարածքով տանում են դեպի վրացական սևծովյան նավահանգիստներ: Ադրբեջանն ու Թուրքիան առաջարկում են Իրան-Հայաստան երթուղու իրենց այլընտրանքը՝ Զանգեզուրի միջանցքը։ Այն կարող է Թուրքիային կապել ոչ միայն Ադրբեջանի կենտրոնական շրջանների հետ, այլ նաև Կասպից ծովով ելք ապահովել դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ։ Նաև այդ միջանցքով Ադրբեջանը ցանկանում է երկաթուղային կապ հաստատել իր Նախիջևանի էքսկլավի հետ։ Բայց գլխավորն այն է, որ նման մրցակցությունը տեղի ունենա առանց զինված հակամարտությունների, ինչը, ավաղ, հաճախ է լինում, քանի որ տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա ազդում է ընդհանուր դժվար պատմական անցյալը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված