Մի՛ անհանգստացեք, եվրոպական աջակցությունը շարունակում է ավելի քան երբևէ ուժեղ լինել. Բորելը՝ ուկրաինացիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացիները չպետք է անհանգստանան. եվրոպական աջակցությունը շարունակում է ավելի քան երբևէ ուժեղ լինել և այն կշարունակվի. այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Նա ընդգծել է, որ այն փաստը, որ «ԵՄ-ն լուծում է փնտրում Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ, չի նշանակում, որ իրենք չենք շարունակում աջակցել Ուկրաինային», գրում է The Guardian-ը:
«Մի՛ անհանգստացեք, ուկրաինացիները չպետք է անհանգստանան: Եվրոպական աջակցությունը շարունակում է ավելի քան երբևէ ուժեղ լինել և այն կշարունակվի», - ասել է ԵՄ արտաքին գործերի ղեկավարը:
Սպասվում է, որ Ուկրաինայի արտգործնախարարն այսօրվա նիստում ելույթ կունենա տեսակապի միջոցով։