ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՛ անհանգստացեք, եվրոպական աջակցությունը շարունակում է ավելի քան երբևէ ուժեղ լինել. Բորելը՝ ուկրաինացիներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինացիները չպետք է անհանգստանան. եվրոպական աջակցությունը շարունակում է ավելի քան երբևէ ուժեղ լինել և այն կշարունակվի. այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Նա ընդգծել է, որ այն փաստը, որ «ԵՄ-ն լուծում է փնտրում Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ, չի նշանակում, որ իրենք չենք շարունակում աջակցել Ուկրաինային», գրում է The Guardian-ը:

«Մի՛ անհանգստացեք, ուկրաինացիները չպետք է անհանգստանան: Եվրոպական աջակցությունը շարունակում է ավելի քան երբևէ ուժեղ լինել և այն կշարունակվի», - ասել է ԵՄ արտաքին գործերի ղեկավարը:

Սպասվում է, որ Ուկրաինայի արտգործնախարարն այսօրվա նիստում ելույթ կունենա տեսակապի միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular