Խան Յունիս բնակավայրին Իսրայելի հարվածների հետևանքով 24 ժամում 50 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս բնակավայրին իսրայելական հարվածների հետևանքով 24 ժամում 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Երեքշաբթի օրը Իսրայելի հրամանատարությունը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Խան Յունիս քաղաքի շրջափակումը, որին նախորդել են մի քանի օր կատաղի մարտեր։
Օրերս հայտնի է դարձել, որ Իսրայելը հրավիրել է Կատարի և Եգիպտոսի միջնորդներին՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոր համաձայնագիրը։
Ըստ Իսրայելի անանուն աղբյուրների, գործարքը, եթե այն կնքվի, տեղի կունենա մի քանի փուլով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայմանների համաձայնեցման համար կպահանջվի մոտ երկու ամիս։