ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խան Յունիս բնակավայրին Իսրայելի հարվածների հետևանքով 24 ժամում 50 մարդ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս բնակավայրին իսրայելական հարվածների հետևանքով 24 ժամում 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Երեքշաբթի օրը Իսրայելի հրամանատարությունը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Խան Յունիս քաղաքի շրջափակումը, որին նախորդել են մի քանի օր կատաղի մարտեր։

Օրերս հայտնի է դարձել, որ Իսրայելը հրավիրել է Կատարի և Եգիպտոսի միջնորդներին՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոր համաձայնագիրը։

Ըստ Իսրայելի անանուն աղբյուրների, գործարքը, եթե այն կնքվի, տեղի կունենա մի քանի փուլով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայմանների համաձայնեցման համար կպահանջվի մոտ երկու ամիս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular