ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է մահապատիժ՝ ազոտային գազի օգտագործմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է մահապատիժ՝ ազոտային գազի օգտագործմամբ: Ալաբամայում մահապատժի է ենթարկվել 58-ամյա Քենեթ Սմիթը, որը դատապարտվել է 35 տարի առաջ՝ քահանայի կնոջ սպանության համար, գրում է The Guardian-ը։
Մեկ տարի առաջ ԱՄՆ իշխանությունները փորձել են դատապարտյալին մահապատժի ենթարկել մահացու ներարկումով, բայց փորձն անհաջող էր: Նրանց չէր հաջողվել հասնել տղամարդու երակին:
Մահապատժի իրականացումից առաջ Սմիթը կարճ ելույթ է ունեցել.«Ալաբաման այս գիշեր մարդկությանը ստիպում է հետքայլ անել»:
Մահապատիժն իրականացնելու համար անշարժացած Սմիթի վրա դիմակ են դրել, որի միջոցով մաքուր ազոտ է բաց թողնվել, ինչը հանգեցրել է հիպոքսիայի և մահվան: