ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է մահապատիժ՝ ազոտային գազի օգտագործմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է մահապատիժ՝ ազոտային գազի օգտագործմամբ: Ալաբամայում մահապատժի է ենթարկվել 58-ամյա Քենեթ Սմիթը, որը դատապարտվել է 35 տարի առաջ՝ քահանայի կնոջ սպանության համար, գրում է The Guardian-ը։

Մեկ տարի առաջ ԱՄՆ իշխանությունները փորձել են դատապարտյալին մահապատժի ենթարկել մահացու ներարկումով, բայց փորձն անհաջող էր: Նրանց չէր հաջողվել հասնել տղամարդու երակին:

Մահապատժի իրականացումից առաջ Սմիթը կարճ ելույթ է ունեցել.«Ալաբաման այս գիշեր մարդկությանը ստիպում է հետքայլ անել»:

Մահապատիժն իրականացնելու համար անշարժացած Սմիթի վրա դիմակ են դրել, որի միջոցով մաքուր ազոտ է բաց թողնվել, ինչը հանգեցրել է հիպոքսիայի և մահվան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular