Լյուիս Հեմիլթոնը կմիանա «Ֆերրարի»-ին
ՍՊՈՐՏ«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ, աշխարհի բազմակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը նոր մրցաշրջանում կհեռանա «Մերսեդես»-ից:
Ինչպես գրում է AS-ը, ավտոմրցարշավների աշխարհի յոթակի չեմպիոն բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը չի շարունակի համագործակցությունը գերմանական «Մերսեդես»-ի հետ և կմիանա իտալական «Ֆերրարի»-ին: Ըստ պարբերականի՝ Հեմիլթոնն իտալական թիմին կմիանա 2025 թվականին: Այժմ կողմերի միջև ընթանում է բանակցությունների վերջին փուլը:
Աշխարհի յոթակի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում եզրափակում էր լավագույն եռյակը: Հեմիլթոնը «Մերսեդես»-ի թիմում է 2013 թվականից: