ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լյուիս Հեմիլթոնը կմիանա «Ֆերրարի»-ին

ՍՊՈՐՏ

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ, աշխարհի բազմակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը նոր մրցաշրջանում կհեռանա «Մերսեդես»-ից:

Ինչպես գրում է AS-ը, ավտոմրցարշավների աշխարհի յոթակի չեմպիոն բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը չի շարունակի համագործակցությունը գերմանական «Մերսեդես»-ի հետ և կմիանա իտալական «Ֆերրարի»-ին: Ըստ պարբերականի՝ Հեմիլթոնն իտալական թիմին կմիանա 2025 թվականին: Այժմ կողմերի միջև ընթանում է բանակցությունների վերջին փուլը:

Աշխարհի  յոթակի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում եզրափակում էր լավագույն եռյակը: Հեմիլթոնը «Մերսեդես»-ի թիմում է 2013 թվականից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular