Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմի կամավորը ազատազրկվել է 14-ամյա հղիին խայտառակվելուց փրկելու պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գառնիկ Ջ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Վերաքննիչ դատարանում այս գործով հետազոտվել են փաստեր, որոնց ընդհանուր իրավասության դատարանը հասու չի եղել, ավելին՝ մեղադրական դատավճիռ է կայացվել ու ամբաստանյալը դատարանի դահլիճից կալանքի տակ է առնվել՝ առանց հաստատապես ստուգելու ամբաստանյալի մեղավորության հարցը…

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Գառնիկ Ջ.-ն, լինելով 22 տարեկան, 2014 թվականի ամռանը ««Կասկադում» ընկերների հետ զբոսնելիս ծանոթացել է 2001 թվականի դեկտեմբերի 2-ին ծնված, 12-ամյա դպրոցական աղջկա՝ Ալլայի հետ (անունը փոխված է):

Ըստ Գառնիկի նախաքննական ցուցմունքի՝ ինքն իմացել է, որ աղջկա 14 տարին բոլորած չէ, նա միայն դեկտեմբերին պիտի դառնա 13  տարեկան:

Սակայն աղջիկը դուր է եկել Գառնիկին, նա սկսել է հանդիպել Ալլայի հետ: Նրա 13-ամյակին նվերներ է մատուցել:

2015 թվականի ամռանը Գառնիկը 13-ամյա Ալլայի հետ գնացել է իր մորաքրոջ տուն: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ Գառնիկն ու Ալլան սեռական հարաբերություններ են ունեցել: Ալլան կույս է եղել:

Դրանից հետո Գառնիկն ու Ալլան մի քանի անգամ էլ են սեռական հարաբերություն ունեցել:

2016 թվականի հունվարի 1-ին Ալլան գնացել է Գառնիկենց տուն՝ Նոր տարին շնորհավորելու:

Նկատելով Ալլայի մարմնի որոշակի փոփոխությունները՝ Գառնիկը նրան հարցրել է. «Կարող ա՞ հղի ես»: Նա անմիջապես հղիությունը որոշող թեսթ  է գնել: Ստուգել են ու համոզվել, որ 14-ամյա Ալլան հղի է: Այդ մասին հայտնել են Գառնիկի մայրիկին, վերջինս էլ հյուր է կանչել Ալլայի մայրիկին ու հայտնել է նրան:

Ալլան մնացել է Գառնիկի տանը, դարձել է նրա փաստացի կինը:

Ալլային բժշկական հաշվառման են տարել ու պարզվել է, որ արդեն 32 շաբաթվա հղիություն ունի: Ալլայի մայրը զարմացել է՝ ասելով, թե… չի նկատել իր դստեր մարմնի որևէ փոփոխություն ու ոչինչ չի կասկածել:

Մարտ ամսին 14-ամյա Ալլան տղա է ունեցել: Նա որդու հետ ապրում է փաստական ամուսնու՝ Գառնիկի տանը, երեխայի հետ գտնվում է Գառնիկի խնամքի ներքո:

Գառնիկն իրեն մեղավոր է ճանաչել, բայց դատարանում պնդել է, թե սեռական հարաբերություններ ունենալու ժամանակ չի իմացել, որ Ալլայի 14 տարին բոլորած չէ:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի պատճառաբանությունը անարժանահավատ է համարել ու նրան մեղավոր է ճանաչել ակնհայտ 14 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել, որ անչափահաս կինն ու նորածին երեխան գտնվում են նրա խնամքին, Ապրիլյան պատերազմի օրերին Գառնիկը կամավոր մեկնել է Արցախ:

Դատարանը հնարավոր է համարել Գառնիկ Ջ.-ի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելով:

Բայցևայնպես, դատարանը Գառնիկ Ջ.-ին դատապարտել է իրական ազատազրկման, դա դեռ բավական չէ, նրան կալանքի տակ է առել դատական նիստերի դահլիճում՝ դատավճռի հրապարակման պահին՝ եզրահանգելով, որ ազատազրկման դատապարտման պարագայում, եթե ամբաստանյալը մնա ազատության մեջ, «կբարձրանա պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը…»:

Գառնիկ Ջ.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու անմիջապես առնվել է արգելանքի տակ:

Գառնիկ Ջ.-ից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվեր նաև 70 հազար 74 դրամ՝ որպես անչափահաս Ալլայի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության արժեք…

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Մայիս Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը չի իրականացրել քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտում, ինչը հանգեցրել է անհիմն դատական ակտ կայացնելուն ու դատական սխալ թույլ տալուն:

Պաշտպանն ընդգծել է, որ դատարանը հաստատված է գնահատել Գառնիկի մեղքը՝ հիմնվելով Գառնիկի, Ալլայի ու նրանց ծնողների համատեղ հորինված անհիմն ցուցմունքների վրա, որոնք հաստատված չեն գործով ձեռք բերված փոխկապակցված այլ ապացույցներով:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ անչափահաս Ալլան իր տարիքից մեծ է երևում:

Գործով չի նշանակվել դատագենետիկական փորձաքննություն՝ պարզելու՝ Գառնիկ Ջ.-ն հանդիսանո՞ւմ է ծնված երեխայի կենսաբանական հայրը, թե՞ ոչ:

Պաշտպանը միջնորդել էր արդարացնել Գառնիկ Ջ.-ին՝ մեղսագրված արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով, կամ՝ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանում պաշտպանի բողոքին են միացել ինչպես ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ն, այնպես էլ տուժող աղջիկն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը:

Մեղադրող դատախազ Ռ. Մանուկյանն առարկել է բողոքի դեմ, պնդել է, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ու հիմնավոր է, այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան:

Վերաքննիչ դատարանում Գառնիկ Ջ.-ն հայտնել է, թե 2015 թվականի դեկտեմբերի 25-ին է առաջին անգամ հանդիպել Ալլային: Ինքն աշխատել է Նորքի 9-րդ զանգվածում գտնվող ինտերնետ ակումբում: Ծանոթանալուց հետո շփվել է Ալլայի հետ:

2016 թվականի հունվարի 2-ին կամ 3-ին Ալլան իրեն պատմել է, թե հղի է Հովիկ անունով մի տղայից, ու եթե հարազատներն իմանան, իրեն կսպանեն: Ալլան խնդրել է օգնել: Հասկանալով, թե ինչ իրավիճակում է նա հայտնվել, ինքն առաջարկել է բոլորին ներկայացնել՝ իբր երեխան իրենն  է, ինքն ու Ալլան պիտի ամուսնանան:

Հունվարի 14-ին՝ իր մոր ծննդյան օրը, մորն ասել է, որ Ալլան հղի է իրենից: Երկու օր անց Ալլան տեղափոխվել է իրենց տուն: Համատեղ կյանքի ընթացքում իրենք քնել են տարբեր սենյակներում, իրենց միջև երբևէ սեռական հարաբերություն չի եղել…

Երբ քրեական գործ է հարուցվել, ինքը ներկայացրել է իրենց հորինած պատմությունը: Նույնն ասել է նաև Ալլան: Մտածել են՝ գործը կկարճվի՝ նկատի ունենալով, որ Ալլան ապրում է իրենց տանը: Սակայն դատավճռով ինքը դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու կալանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում: Այդ ժամանակ են հասկացել, որ սխալվել են, որոշել են պատմել իրականությունը:

Տուժող աղջիկը՝ Ալլան, հայտնել է թե իր երեխայի հոր՝ Հովիկի հետ ծանոթացել է 2015 թվականի հունիսին Չարբախի զինվորական հավաքատեղիում, երբ բանակ էր ճանապարհում եղբորը: Հովիկը ծանոթացել է նաև իր մայրիկի հետ: Հովիկն ասել է, որ նորոգման աշխատանքներ է կատարում, մայրը առաջարկել է, որ նա նորոգման աշխատանքներ կատարի իրենց վարձած տանը: Մայրը որպես մատուցողուհի է աշխատել՝ մի ամբողջ օր աշխատել է, մի օր եղել է տանը: Հովիկը սկսել է նորոգման աշխատանքներ կատարել իրենց տանը՝ ներկել է պատերը, այդ ընթացքում իրենք մտերմացել են: Հովիկը խոստացել է ամուսնանալ իր հետ, իրենք սեռական հարաբերություններ են ունեցել իրենց տանը՝ մոր բացակայության օրերին… Պարզելով, որ հղի է, ինքը Հովիկին ասել է, որ նրանից երեխայի է սպասում: Հովիկն այլևս իր հետ չի շփվել, հեռացել է իրենից: Ինքը վախեցել է հարազատներից: Դեկտեմբերին, երբ վեց ամսական հղի էր, ինտերնետ ակումբում ծանոթացել է Գառնիկի հետ, նրան պատմել է իր վիճակի մասին ու խնդրել է օգնել իրեն: Գառնիկը համաձայնել է, ասել է՝ այնպես կանի, որ ինքը խնդիրներ չունենա… Իրականում ինքն ու Գառնիկը երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել…

2016 թվականի մարտի 13-ին ծնվել է իր որդին, ինքը շարունակել է ապրել Գառնիկենց տանը, բայց իրենք քնել են տարբեր սենյակներում: Հղիության ընթացքում ինքը շնչառական խնդիրներ է ունեցել, Գառնիկի մայրը քնել է իր հետ նույն սենյակում և խնամել է իրեն… Հետագայում էլ իրենք շարունակել են հորինած պատմությունը ներկայացնել, որպեսզի ինքը խայտառակ չլինի:

Երբ Գառնիկը դատապարտվել է, նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Ալլայի մայրն այդ ժամանակ դստերը Գառնիկի ընտանիքի խնամքին հանձնած՝ գտնվել է Ռուսաստանում: Գառնիկի մայրը զանգել է նրան, ասել է, թե երեխաներն իրենց խաբել են, Ալլայի երեխայի հայրը Գառնիկը չէ, այլ՝ Հովիկ անունով մեկը, Գառնիկը միայն փորձել է օգնել հղիացած Ալլային…

Գառնիկի մայրը նշել է, որ Ալլայի իրական տարիքն ինքն իմացել է հիվանդանոցում, իմացել ու ապշել է, քանի որ մինչ այդ իրեն ասել էին, թե Ալլան… 17   տարեկան է:

Ստուգվել են Գառնիկի ու Ալլայի հեռախոսների վերծանումները, որոնցով հաստատվել է, որ նրանք սկսել են հեռախոսով շփվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ից, երբ Ալլան վեց ամսական հղի էր…

2016 թվականի նոյեմբերի 8-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակումից երեք ամիս անց, կատարվել է դատագենետիկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ բացառվում է Գառնիկ Ջ.-ի հայրությունը՝ Ալլայի որդու նկատմամբ…

Հարցաքննվել է վկա Հովիկը՝ երեխայի ենթադրյալ հայրը: Նա նշել է, թե Ալլայի հետ միայն զբոսնել է, երբեք սեռական հարաբերություն չի ունեցել, նրանց տանը եղել է միայն մեկ անգամ՝ սուրճ խմելու էին հրավիրել: Վկա Հովիկը հրաժարվել է հանձնել արյան փորձանմուշ՝ դատագենետիկական փորձաքննության համար:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյան, Տիգրան Սահակյան, Մխիթար Պապոյան կազմով, պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու, որպեսզի արդեն հիշատակված փաստական հանգամանքները դարձվեն քննության առարկա:

Վերաքննիչ դատարանը նաև փոփոխել է Գառնիկ Ջ.-ի խափանման միջոց կալանավորումը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը
Ամենադիտված