Ուրիշի հետ սեքսի ցանկությունը դավաճանության պատճառ չէ: Եվ տղամարդիկ, և կանայք դավաճանում են, որովհետև իրենց ինչ-որ բան չի հերիքում հարաբերություններում: Այդ բացը լրացնելու կարիքը երբեմն դավաճանության է բերում, և հետո՝ բաժանման: Ահա 3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում:
Կապի բացակայությունը
Կանայք զուգընկերոջ հետ շարունակում են պահպանել հարաբերությունները, որովհետև զգում են ինչ-որ զգացմունքային և ֆիզիկական կապ: Կանանց համար այդ կապը քիմիական երանությունների խառնուրդ է, որն ստեղծում է հատուկ մտերմություն և տենչ:
Երբ կանայք անտարբերություն են զգում իրենց զուգընկերոջից, մտերմության զգացմունքը անհետանում է, որն ստեղծում է որևէ այլ մեկի հետ հարաբերութունների հնարավորությունը: Եվ այս հոգևոր կապը կարող է հեշտությամբ վերափոխվել ֆիզիկական տենչանքի:
Վրեժխնդրություն
5 դավաճանություններից մեկը զուգընկերոջից վրեժխնդիր լինելու հետևանքով է լինում: Այս քենը ամուսնու որոշակի քայլի հետևանք է, կամ, կարող է լինել, սխալ կամ վատ վերաբերմունքի պատճառով:
Շատ կանայք իրենց տղամարդկանց միտումնավոր են դավաճանել, որովհետև նրանք բավարար ուշադրություն և խնամք չեն ցուցաբերել իրենց նորածին երեխաների նկատմամբ:
Մյուսները վստահեցնում են, որ դավաճանել են սպասումների չարդարացման պատճառով: Որոշ կանայք դավաճանել են, որովհետև նրանց տղամարդիկ անընդհատ տարված էին աշխատանքով կամ տանը չէին օգնում:
Անբավարար սեքս
Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ նյարդային, ծրագրված և սրընթաց կյանքը մարդկանց մոտ սեքսուալ կյանքի անբավարարվածության է բերում: Կրքոտ և լիարժեք սեքսի բացակայությունը դավաճանությունների պատճառներից մեկն է:
Տղամարդիկ սովորաբար գանգատվում են մտերմության պակասից, իսկ կանայք դրա որակից: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաճախ դավաճանությունը արդարացնում են սեքսի բացակայությունից: