ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում (նույնիսկ նրանց, ում սիրում են)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տղամարդիկ կարող են դավաճանել ուղղակի՝ առանց որևէ հետին մտքի, երբեմն բնազդով, կանայք այդ քայլի համար սովորաբար ունենում են լուրջ պատճառներ: Ահա դրանցից երեքը:

Ուրիշի հետ սեքսի ցանկությունը դավաճանության պատճառ չէ: Եվ տղամարդիկ, և կանայք  դավաճանում են, որովհետև իրենց ինչ-որ բան չի հերիքում հարաբերություններում: Այդ բացը լրացնելու կարիքը երբեմն դավաճանության է բերում, և հետո՝ բաժանման: Ահա 3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում:

Կապի բացակայությունը

Կանայք զուգընկերոջ հետ շարունակում են պահպանել հարաբերությունները, որովհետև զգում են ինչ-որ զգացմունքային և ֆիզիկական կապ: Կանանց համար այդ կապը քիմիական երանությունների խառնուրդ է, որն ստեղծում է հատուկ մտերմություն և տենչ:

Երբ կանայք անտարբերություն են զգում իրենց զուգընկերոջից, մտերմության զգացմունքը անհետանում է, որն ստեղծում է որևէ այլ մեկի հետ հարաբերութունների հնարավորությունը: Եվ այս հոգևոր կապը կարող է հեշտությամբ վերափոխվել ֆիզիկական տենչանքի:

Վրեժխնդրություն

5 դավաճանություններից մեկը զուգընկերոջից վրեժխնդիր լինելու հետևանքով է լինում: Այս քենը ամուսնու որոշակի քայլի հետևանք է, կամ, կարող է լինել, սխալ կամ վատ վերաբերմունքի պատճառով:

Շատ կանայք իրենց տղամարդկանց միտումնավոր են դավաճանել, որովհետև նրանք բավարար ուշադրություն և խնամք չեն ցուցաբերել իրենց նորածին երեխաների նկատմամբ:  

Մյուսները վստահեցնում են, որ դավաճանել են սպասումների չարդարացման պատճառով: Որոշ կանայք դավաճանել են, որովհետև նրանց տղամարդիկ անընդհատ տարված էին աշխատանքով կամ տանը չէին օգնում:

Անբավարար սեքս

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ նյարդային, ծրագրված և սրընթաց կյանքը մարդկանց մոտ սեքսուալ կյանքի անբավարարվածության է բերում: Կրքոտ և լիարժեք սեքսի բացակայությունը դավաճանությունների պատճառներից մեկն է:

Տղամարդիկ սովորաբար գանգատվում են մտերմության պակասից, իսկ կանայք դրա որակից: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաճախ դավաճանությունը արդարացնում են սեքսի բացակայությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular