Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս քաղաքագետը գնահատել է Ռուսաստանի՝ Հարավային Կովկասը լքելու հավանականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ կարծում, թե Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալու գործընթաց կա, սակայն նկատվում է առաջնահերթությունների համակարգի փոփոխման գործընթաց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

«Ղարաբաղյան հիմնախնդրի, թեկուզ և այդքան դրամատիկ ճանապարհով լուծումը և այդ թեմայի դուրս մնալը ոչ միայն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական, այլև ռուս-հարավկովկասյան հարաբերությունների (այդ թվում՝ Ադրբեջանի հետ) օրակարգից, փոխում է հավասարակշռությունը և նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերություններ հաստատելու համար, օրինակ՝ Բաքվի հետ։

Մյուս կողմից, Ռուսաստանի ներկայությունը ունեցել է և միշտ կունենա տարբեր չափումներ։ Երկար ժամանակ այն հիմնված էր անվտանգության, Հայաստանի անվտանգության վրա։ Խոսքը հարաբերությունների համակարգի մասին է, որը զարգացել է և անմիջականորեն առնչվում է այն ժառանգությանը, որը տարածաշրջանը ստացել է ԽՍՀՄ փլուզումից, այդ թվում՝ Ղարաբաղի հարցը։

Հիմա սա փոխվում է և անվտանգության երաշխիքների մասին հարցը, ինչպես այն բարձրացնում է Հայաստանի ղեկավարությունը, այլ կերպ է դիտարկվում։ Անվտանգության երաշխիքներ տալ մի երկրի, որը այն չի ուզում, մեղմ ասած, շատ դժվար է։

Այս գործոնը, այո, կարող է փոխվել։ Բայց այնքան էլ պարզ չէ, եթե Հայաստանն այլ երաշխիքներ է փնտրում, ապա որտեղ փնտրել դրանք։ Մյուս խաղացողները, ում դա կհետաքրքրի, այնքան էլ տեսանելի չեն, հատկապես մոտակայքում:

Մյուս կողմից, երևի թե Հայաստանի ղեկավարությունն այս ամենն այլ կերպ է դիտարկում: Այն, ինչ վերջերս ասաց Փաշինյանը, բոլորի հետ հարաբերություններում ինչ-որ այլ պարադիգմ հայտարարելու փորձ է։

Այս պայմաններում առաջին պլան են մղվելու տնտեսական խնդիրները։ Ի տարբերություն քաղաքական անվտանգության ոլորտի, որտեղ կան փոփոխություններ և շեղումներ նախկին հարաբերություններից, տնտեսության մեջ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են բնականոն հունով։ Այն, ինչ տեղի ունեցավ վերջին երկու տարիների ընթացքում, նոր հնարավորություններ է ստեղծել։ Ինչպես եղել է, այդպես այլևս չի լինի: Սակայն, թե ինչպես կլինի, մենք չգիտենք»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ դեռ վաղ է ասել, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից:

«Եթե ինչ-որ մեկը որոշի իր քաղաքականությունը կառուցել հենց դրա վրա, ապա այս դեպքում սխալվելու վտանգ կա»,- հավելել է քաղաքագետը:

Լուկյանովը կարծում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի յուրաքանչյուր տարբերակ (Հայաստանով և Ադրբեջանով-խմբ.) ունի իր առանձնահատկությունները, և յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

«Ռուսաստանը կընդունի այն տարբերակը, որը բխում է իր շահերից, բայց, որը ապակայունացում չի ենթադրում»,- եզրափակել է նա։

ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետ
Ամենադիտված