ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս քաղաքագետը գնահատել է Ռուսաստանի՝ Հարավային Կովկասը լքելու հավանականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ կարծում, թե Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալու գործընթաց կա, սակայն նկատվում է առաջնահերթությունների համակարգի փոփոխման գործընթաց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

«Ղարաբաղյան հիմնախնդրի, թեկուզ և այդքան դրամատիկ ճանապարհով լուծումը և այդ թեմայի դուրս մնալը ոչ միայն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական, այլև ռուս-հարավկովկասյան հարաբերությունների (այդ թվում՝ Ադրբեջանի հետ) օրակարգից, փոխում է հավասարակշռությունը և նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերություններ հաստատելու համար, օրինակ՝ Բաքվի հետ։

Մյուս կողմից, Ռուսաստանի ներկայությունը ունեցել է և միշտ կունենա տարբեր չափումներ։ Երկար ժամանակ այն հիմնված էր անվտանգության, Հայաստանի անվտանգության վրա։ Խոսքը հարաբերությունների համակարգի մասին է, որը զարգացել է և անմիջականորեն առնչվում է այն ժառանգությանը, որը տարածաշրջանը ստացել է ԽՍՀՄ փլուզումից, այդ թվում՝ Ղարաբաղի հարցը։

Հիմա սա փոխվում է և անվտանգության երաշխիքների մասին հարցը, ինչպես այն բարձրացնում է Հայաստանի ղեկավարությունը, այլ կերպ է դիտարկվում։ Անվտանգության երաշխիքներ տալ մի երկրի, որը այն չի ուզում, մեղմ ասած, շատ դժվար է։

Այս գործոնը, այո, կարող է փոխվել։ Բայց այնքան էլ պարզ չէ, եթե Հայաստանն այլ երաշխիքներ է փնտրում, ապա որտեղ փնտրել դրանք։ Մյուս խաղացողները, ում դա կհետաքրքրի, այնքան էլ տեսանելի չեն, հատկապես մոտակայքում:

Մյուս կողմից, երևի թե Հայաստանի ղեկավարությունն այս ամենն այլ կերպ է դիտարկում: Այն, ինչ վերջերս ասաց Փաշինյանը, բոլորի հետ հարաբերություններում ինչ-որ այլ պարադիգմ հայտարարելու փորձ է։

Այս պայմաններում առաջին պլան են մղվելու տնտեսական խնդիրները։ Ի տարբերություն քաղաքական անվտանգության ոլորտի, որտեղ կան փոփոխություններ և շեղումներ նախկին հարաբերություններից, տնտեսության մեջ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են բնականոն հունով։ Այն, ինչ տեղի ունեցավ վերջին երկու տարիների ընթացքում, նոր հնարավորություններ է ստեղծել։ Ինչպես եղել է, այդպես այլևս չի լինի: Սակայն, թե ինչպես կլինի, մենք չգիտենք»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ դեռ վաղ է ասել, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից:

«Եթե ինչ-որ մեկը որոշի իր քաղաքականությունը կառուցել հենց դրա վրա, ապա այս դեպքում սխալվելու վտանգ կա»,- հավելել է քաղաքագետը:

Լուկյանովը կարծում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի յուրաքանչյուր տարբերակ (Հայաստանով և Ադրբեջանով-խմբ.) ունի իր առանձնահատկությունները, և յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

«Ռուսաստանը կընդունի այն տարբերակը, որը բխում է իր շահերից, բայց, որը ապակայունացում չի ենթադրում»,- եզրափակել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular