Ուկրաինային չաջակցելը երբեք չի մոռացվի. Բայդենը կշտամբել է Ներկայացուցիչների պալատին՝ առանց օրինագիծը հաստատելու արձակուրդ գնալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է այն փաստին, որ Ներկայացուցիչների պալատն արձակուրդ է գնացել՝ առանց Ուկրաինային օգնություն տրամադրող օրինագծի քվեարկության։
Բայդենն իր դժգոհությունն է հայտնել X սոցիալական ցանցում:
«Այս կրիտիկական պահին Ուկրաինային աջակցության ձախողումը երբեք չի մոռացվի», - գրել է նախագահը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արձակուրդ է գնացել մինչև փետրվարի վերջ՝ առանց քվեարկելու ավելի վաղ Սենատի ընդունած օրինագիծի շուրջ: Օրինագիծը ներառում է 60 մլրդ դոլարի օգնություն Ուկրաինային։