ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինային չաջակցելը երբեք չի մոռացվի. Բայդենը կշտամբել է Ներկայացուցիչների պալատին՝ առանց օրինագիծը հաստատելու արձակուրդ գնալու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է այն փաստին, որ Ներկայացուցիչների պալատն արձակուրդ է գնացել՝ առանց Ուկրաինային օգնություն տրամադրող օրինագծի քվեարկության։

Բայդենն իր դժգոհությունն է հայտնել X սոցիալական ցանցում:

«Այս կրիտիկական պահին Ուկրաինային աջակցության ձախողումը երբեք չի մոռացվի», - գրել է նախագահը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արձակուրդ է գնացել մինչև փետրվարի վերջ՝ առանց քվեարկելու ավելի վաղ Սենատի ընդունած օրինագիծի շուրջ: Օրինագիծը ներառում է 60 մլրդ դոլարի օգնություն Ուկրաինային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular