Մանրամասներ՝ դպրոցում կատարված ինքնասխանության փորձի դեպքից
ԻՐԱՎՈՒՆՔԵրեկ հայտնի դարձավ, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 127 դպրոցի երկու աշակերտ փորձել է ինքնասպան լինել` վնասելով նախաբազուկները:
ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանին նախարարություն են հրավիրել, որպեսզի պարզաբանում ներկայացնի միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ:
Տնօրենը լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է, որ 10-րդ դասարանում սովորող աշակերտը դեպքի օրը վատ ձևով է խոսել իր հետ, ինչից մեկ ժամ հետո կրթօջախի տեսուչ-ոստիկանը զանգահարել է իրեն և տեղեկացրել պատահածի մասին.
«Ես նրան ասացի` տղան ջան, գնա, հայրիկիդ հետ կգաս դպրոց, կխոսենք, հայրիկիդ էլ կասես, որ դասագրքերի վարձավճարը բերի»,- պատմել է տնօրենը:
Նշենք, որ 11-րդ դասարանում սովորող մյուս տղան ոստիկանությունում հայտնել է, որ սիրահարված է, դրա համար է նման քայլի դիմել: