ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ դպրոցում կատարված ինքնասխանության փորձի դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ հայտնի դարձավ, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 127 դպրոցի երկու աշակերտ փորձել է ինքնասպան լինել` վնասելով նախաբազուկները:

ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանին նախարարություն են հրավիրել, որպեսզի պարզաբանում ներկայացնի միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ:

Տնօրենը լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է, որ 10-րդ դասարանում սովորող աշակերտը դեպքի օրը վատ ձևով է խոսել իր հետ, ինչից մեկ ժամ հետո կրթօջախի տեսուչ-ոստիկանը զանգահարել է իրեն և տեղեկացրել պատահածի մասին.

«Ես նրան ասացի` տղան ջան, գնա, հայրիկիդ հետ կգաս դպրոց, կխոսենք, հայրիկիդ էլ կասես, որ դասագրքերի վարձավճարը բերի»,- պատմել է տնօրենը:
Նշենք, որ 11-րդ դասարանում սովորող մյուս տղան ոստիկանությունում հայտնել է, որ սիրահարված է, դրա համար է նման քայլի դիմել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular