Սանկտ Պետերբուրգի շենքերից մեկում վերելակն ընկել է հորը. դրանում եղել է 15 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգում բազմաբնակարան շենքերից մեկում մարդատար վերելակն ընկել է հորը. դրանում եղել է 15 մարդ, որից երեք տուժել է, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Վերելակի խցիկում 15 մարդ է եղել, որոնցից հինգը երեխաներ էին։ Թույլատրելի տարողությունը մինչև 600 կիլոգրամ է»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ շարժիչի հզորությունը չի բավականացրել առաջին հարկում վերելակը կանգնեցնելու համար, այն նստել է բուֆերի վրա։
Տուժածներից մեկը երեխա է։ Բժիշկներն ախտորոշել են ոտքերի, ծնկների և կրծքավանդակի վնասվածքներ: