ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սանկտ Պետերբուրգի շենքերից մեկում վերելակն ընկել է հորը. դրանում եղել է 15 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սանկտ Պետերբուրգում բազմաբնակարան շենքերից մեկում մարդատար վերելակն ընկել է հորը. դրանում եղել է 15 մարդ, որից երեք տուժել է, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Վերելակի խցիկում 15 մարդ է եղել, որոնցից հինգը երեխաներ էին։ Թույլատրելի տարողությունը մինչև 600 կիլոգրամ է»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ շարժիչի հզորությունը չի բավականացրել առաջին հարկում վերելակը կանգնեցնելու համար, այն նստել է բուֆերի վրա։

Տուժածներից մեկը երեխա է։ Բժիշկներն ախտորոշել են ոտքերի, ծնկների և կրծքավանդակի վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular