Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 ամենատարածված վեներական հիվանդություններն ու դրանց ախտանշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վեներական հիվանդությունները սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն են: Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դեռ դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ամենից հայտնի ու տարածված սեռավարակների ցանկը, որը սկսվում են ամենից տարածվածներով և վերջանում ամենահազվադեպ, բայց ոչ պակաս վտանգավոր հիվանդություններով:

 1. Ուրեապլազմոզ. այս հիվանդության առանց ախտանշանի վարակակիր է համարվում սեռական կյանքով ապրող կանանց ու տղամարդկանց 70%-ը: Վարակումը սովորաբար տեղի է ունենում սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն կարող է և տեղի ունենալ նաև կենցաղային պայմաններում: Հիվանդությունն ակտիվանում է, երբ մարդու օրգանիզմում հարուչիցների քանակը չափազանց բարձր է լինում: Հիվանդության ախտանշաններն են թափանցիկ արտադրությունը, միզելու ընթացքում նկատվող թույլ այրոցը, շագանակագեղձի բորբոքման ախտանշանները: Կանանց մոտ այս հիվանդությունը կարող է առաջացնել ցավեր որովայնի ստորին հատվածում (ներքին սեռական օրգանների բորբոքման դեպքում), հեշտոցային արտադրություն և այրոց միզելու ընթացքում: Տղամարդկանց մոտ այս հիվանդության բարդանալու դեպքում կարող է առաջանալ շագանակագեղձի բորբոքում, իսկ կանանց մոտ՝ արտարգանդային հղիություն և անպտղություն: 

2. Պապիլոմավիրուսային վարակ. որոշ տվյալներով այս հիվանդությամբ տառապում է կանանց մոտ 40%-ը: Արտաքնապես այն արտահայտվում է սուր ծայրով ելուստների տեսքով, որոնք առաջին անգամ նկարագրվել են դեռ Հին Հունաստանում: Վերջերս պարզվել է, որ պապիլոմավիրուսային վարակը հիվանդություն է, որը կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը: 

3. Սեռական օրգանների հերպես. այս սեռավարակը հանդիպում է մարդկանց 7-30%-ի մոտ և դրսևորվում է մաշկի և լորձաթաղանթի վրա ի հայտ եկած հերպեսային բշտիկների տեսքով: Ներկայումս չկա արդյունավետ դեղամիջոց, որը կկանխի հերպեսի հետագա զարգացումն ու տարածումը: Որոշ դեպքերում հերպեսը կարող է ախտահարել նաև նյարդային համակարգը:

4. Հոնորեա. մինչև 30 տարեկան կանանց 15%-ը տառապում է այս հիվանդությամբ: Հիվանդության հարուցիչը՝ գոնոկոկը հիմնականում ազդում է սեռական օրգանների լորձաթաղանթի վրա: Հոնորեան կարող է ընթանալ սուր կամ վերածվել քրոնիկի: Տղամարդկանց մոտ սուր հոնորեան կարող է դրսևորվել թարախի ու լորձի արտադրությամբ և միզելու ընթացքում նկատվող ծակծկոցով: Հնարավոր է նաև նկատվի միզուկի և մակամորձու բորբոքում, միզապարկի և երիկամների ախտահարում: Արտաքին սեռական օրգաններն այս հիվանդության դեպքում այտուցվում են ու բորբոքվում: Կանանց մոտ նույնպես նկատվում են նմանատիպ ախտանշաններ: 

5. Քլամիդիոզ. տարբեր տվյալներով այս հիվանդությամբ տառապում է սեռահասուն և սեռական կյանք վարող բնակչության 5-15%-ը: Կանանց մոտ նկատվող ախտանշաններն են արտաքին սեռական օրգանների այրոցն ու քորը, տհաճ հոտով դեղնավուն արտադրությունը: Երբեմն կարող է նաև մի փոքր բարձրանալ մարմնի ջերմաստիճանը: Այս հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է հենց կանանց մոտ: Տղամարդկանց դեպքում կարող են նկատվել գոտկատեղի, ամորձապարկի, ամորձիների և միզուկի ցավեր, քոր, ինչպես նաև պղտոր մեզ: 

6. Միզասեռական տրիխոմոնիազ. այս հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով և կա բնակչության մոտ 10%-ի մոտ: Միզասեռական տրիխոմոնիազի վտանգը կայանում է նրանում, որ այն ախտահարում է ոչ միայն միզասեռական համակարգը, այլև նշիկագեղձերը, աչքերի շաղկապենին (լորձաթաղանթ) և նույնիսկ թոքերը: Կանանց մոտ կարող են նկատվել ցավեր սեռական ակտի ընթացքում, հոշտոցային արտադրություն ու քոր: Տղամարդկանց դեպքում ախտանշաններն են միզուկց նկատվող արտադրությունն ու շագանակագեղձի բորբոքումը: 

7. Ցիտոմեգալովիրուսային վարակ. հանդիպում է բնակչության 0,2-2,5%-ի մոտ: Այս վարակից ամբողջության բուժվելն անհնար է, քանի որ վիրուսը դառնում է լատենտ և սպասում է իմունային համակարգի թուլացմանը, ինչը հնարավորություն կտա կրկին դրսևորվելու: Այն պարունակվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում: Կարող է դառնալ ցանցենաբորբի՝ ռետինիտի պատճառ, որն էլ հանգեցնում է կուրության: Հատկապես վտանգավոր է երեխաներ համար: Այս հիվանդության հիմնական վարակակիրներն են մարմնավաճառներն ու միասեռականները:

8. Սիֆիլիս. այս հիվանդությամբ տառապում է բնակչության 1%-ը: Այն կապված է մաշկի, լորձաթաղանթների, նյարդային համակարգի և ոսկորների ախտահարման հետ: Հիվանդության հարուցիչը դժգույն տրեպոնեմն է: Սիֆիլիսն ընթանում է մի քանի փուլով: Վարակի օրգանիզմ ներթափանցելու հատվածում առաջանում է կարծր շանկր: Պատշաճ բուժում չիրականացնելու դեպքում հիվանդությունը հանգեցնում է հիվանդի արտաքինի զգալի փոփոխությունների և մահվան:

 9. ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ). պաշտոնական տվյալներով այս հիվանդությամբ տառապում է մոլորակի բնակչության 0,2%-ը: Այն ախտահարում է մարդու իմունային համակարգը՝ թույլ չտալով արդյունավետ կերպով դիմակայել վարակներին: Վարակակիրը կարող է տարիներ  շարունակ գլխի չընկնել իր հիվանդության մասին, քանի որ սկզբում այն ընթանում է առանց ախտանշանների, սակայն կարող է միևնույն ժամանակ վարակել առողջ մարդկանց: ՁԻԱՀ-ի վերջին փուլերում առաջանում են նաև բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ: ՁԻԱՀ-ի բուժման ու կանխարգելման համար դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել, սակայն այդ ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ: Բացի այդ, կա նաև կարծիք, որ ՁԻԱՀ-ը բժշկական ամենամեծ խարդախությունն է: 

10. Վեներական չորրորդ հիվանդություն կամ վեներական լիմֆոգրանուլեմատոզ. չափազանց հազվադեպ հանդիպող սեռավարակ է, որը հիմնականում փոխանցվում է ասիացի զբոսաշրջիկներից: Հիվանդության հարուցիչը խլամիդիաների տեսակներից մեկն է: Արտաքինից այն դրսևորվում է ախտահարված սեռական օրգանների էրոզիայով, սեռական օրգանների վրա առաջացած բշտիկներով ու խոցերով:

 Նյութի աղբյուրը՝ farmamir.ru

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ամենադիտված