10 ամենատարածված վեներական հիվանդություններն ու դրանց ախտանշանները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎեներական հիվանդությունները սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն են: Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դեռ դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ամենից հայտնի ու տարածված սեռավարակների ցանկը, որը սկսվում են ամենից տարածվածներով և վերջանում ամենահազվադեպ, բայց ոչ պակաս վտանգավոր հիվանդություններով:
1. Ուրեապլազմոզ. այս հիվանդության առանց ախտանշանի վարակակիր է համարվում սեռական կյանքով ապրող կանանց ու տղամարդկանց 70%-ը: Վարակումը սովորաբար տեղի է ունենում սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն կարող է և տեղի ունենալ նաև կենցաղային պայմաններում: Հիվանդությունն ակտիվանում է, երբ մարդու օրգանիզմում հարուչիցների քանակը չափազանց բարձր է լինում: Հիվանդության ախտանշաններն են թափանցիկ արտադրությունը, միզելու ընթացքում նկատվող թույլ այրոցը, շագանակագեղձի բորբոքման ախտանշանները: Կանանց մոտ այս հիվանդությունը կարող է առաջացնել ցավեր որովայնի ստորին հատվածում (ներքին սեռական օրգանների բորբոքման դեպքում), հեշտոցային արտադրություն և այրոց միզելու ընթացքում: Տղամարդկանց մոտ այս հիվանդության բարդանալու դեպքում կարող է առաջանալ շագանակագեղձի բորբոքում, իսկ կանանց մոտ՝ արտարգանդային հղիություն և անպտղություն:
2. Պապիլոմավիրուսային վարակ. որոշ տվյալներով այս հիվանդությամբ տառապում է կանանց մոտ 40%-ը: Արտաքնապես այն արտահայտվում է սուր ծայրով ելուստների տեսքով, որոնք առաջին անգամ նկարագրվել են դեռ Հին Հունաստանում: Վերջերս պարզվել է, որ պապիլոմավիրուսային վարակը հիվանդություն է, որը կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը:
3. Սեռական օրգանների հերպես. այս սեռավարակը հանդիպում է մարդկանց 7-30%-ի մոտ և դրսևորվում է մաշկի և լորձաթաղանթի վրա ի հայտ եկած հերպեսային բշտիկների տեսքով: Ներկայումս չկա արդյունավետ դեղամիջոց, որը կկանխի հերպեսի հետագա զարգացումն ու տարածումը: Որոշ դեպքերում հերպեսը կարող է ախտահարել նաև նյարդային համակարգը:
4. Հոնորեա. մինչև 30 տարեկան կանանց 15%-ը տառապում է այս հիվանդությամբ: Հիվանդության հարուցիչը՝ գոնոկոկը հիմնականում ազդում է սեռական օրգանների լորձաթաղանթի վրա: Հոնորեան կարող է ընթանալ սուր կամ վերածվել քրոնիկի: Տղամարդկանց մոտ սուր հոնորեան կարող է դրսևորվել թարախի ու լորձի արտադրությամբ և միզելու ընթացքում նկատվող ծակծկոցով: Հնարավոր է նաև նկատվի միզուկի և մակամորձու բորբոքում, միզապարկի և երիկամների ախտահարում: Արտաքին սեռական օրգաններն այս հիվանդության դեպքում այտուցվում են ու բորբոքվում: Կանանց մոտ նույնպես նկատվում են նմանատիպ ախտանշաններ:
5. Քլամիդիոզ. տարբեր տվյալներով այս հիվանդությամբ տառապում է սեռահասուն և սեռական կյանք վարող բնակչության 5-15%-ը: Կանանց մոտ նկատվող ախտանշաններն են արտաքին սեռական օրգանների այրոցն ու քորը, տհաճ հոտով դեղնավուն արտադրությունը: Երբեմն կարող է նաև մի փոքր բարձրանալ մարմնի ջերմաստիճանը: Այս հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է հենց կանանց մոտ: Տղամարդկանց դեպքում կարող են նկատվել գոտկատեղի, ամորձապարկի, ամորձիների և միզուկի ցավեր, քոր, ինչպես նաև պղտոր մեզ:
6. Միզասեռական տրիխոմոնիազ. այս հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով և կա բնակչության մոտ 10%-ի մոտ: Միզասեռական տրիխոմոնիազի վտանգը կայանում է նրանում, որ այն ախտահարում է ոչ միայն միզասեռական համակարգը, այլև նշիկագեղձերը, աչքերի շաղկապենին (լորձաթաղանթ) և նույնիսկ թոքերը: Կանանց մոտ կարող են նկատվել ցավեր սեռական ակտի ընթացքում, հոշտոցային արտադրություն ու քոր: Տղամարդկանց դեպքում ախտանշաններն են միզուկց նկատվող արտադրությունն ու շագանակագեղձի բորբոքումը:
7. Ցիտոմեգալովիրուսային վարակ. հանդիպում է բնակչության 0,2-2,5%-ի մոտ: Այս վարակից ամբողջության բուժվելն անհնար է, քանի որ վիրուսը դառնում է լատենտ և սպասում է իմունային համակարգի թուլացմանը, ինչը հնարավորություն կտա կրկին դրսևորվելու: Այն պարունակվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում: Կարող է դառնալ ցանցենաբորբի՝ ռետինիտի պատճառ, որն էլ հանգեցնում է կուրության: Հատկապես վտանգավոր է երեխաներ համար: Այս հիվանդության հիմնական վարակակիրներն են մարմնավաճառներն ու միասեռականները:
8. Սիֆիլիս. այս հիվանդությամբ տառապում է բնակչության 1%-ը: Այն կապված է մաշկի, լորձաթաղանթների, նյարդային համակարգի և ոսկորների ախտահարման հետ: Հիվանդության հարուցիչը դժգույն տրեպոնեմն է: Սիֆիլիսն ընթանում է մի քանի փուլով: Վարակի օրգանիզմ ներթափանցելու հատվածում առաջանում է կարծր շանկր: Պատշաճ բուժում չիրականացնելու դեպքում հիվանդությունը հանգեցնում է հիվանդի արտաքինի զգալի փոփոխությունների և մահվան:
9. ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ). պաշտոնական տվյալներով այս հիվանդությամբ տառապում է մոլորակի բնակչության 0,2%-ը: Այն ախտահարում է մարդու իմունային համակարգը՝ թույլ չտալով արդյունավետ կերպով դիմակայել վարակներին: Վարակակիրը կարող է տարիներ շարունակ գլխի չընկնել իր հիվանդության մասին, քանի որ սկզբում այն ընթանում է առանց ախտանշանների, սակայն կարող է միևնույն ժամանակ վարակել առողջ մարդկանց: ՁԻԱՀ-ի վերջին փուլերում առաջանում են նաև բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ: ՁԻԱՀ-ի բուժման ու կանխարգելման համար դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել, սակայն այդ ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ: Բացի այդ, կա նաև կարծիք, որ ՁԻԱՀ-ը բժշկական ամենամեծ խարդախությունն է:
10. Վեներական չորրորդ հիվանդություն կամ վեներական լիմֆոգրանուլեմատոզ. չափազանց հազվադեպ հանդիպող սեռավարակ է, որը հիմնականում փոխանցվում է ասիացի զբոսաշրջիկներից: Հիվանդության հարուցիչը խլամիդիաների տեսակներից մեկն է: Արտաքինից այն դրսևորվում է ախտահարված սեռական օրգանների էրոզիայով, սեռական օրգանների վրա առաջացած բշտիկներով ու խոցերով:
Նյութի աղբյուրը՝ farmamir.ru