Թուրք նախարարը բոյկոտել է իսրայելցի գործընկերոջ ելույթը ՄԱԿ-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների հարցերով նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը երկուշաբթի օրը լքել է ՄԱԿ-ի նիստն իր իսրայելցի գործընկերոջ ելույթի ժամանակ՝ բողոքելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ, հայտնում է Anadolu-ն։
Գոլանի ելույթից հետո սենյակ վերադառնալով՝ Գյոկտաշը հայտարարել է, որ հավասարության հարցերը քննարկելիս չպետք է անտեսվի պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների հետևանքով շարունակվող հումանիտար ճգնաժամը, որը «հանգեցնում է մարդկային հսկայական տառապանքի»:
«Մենք պետք է Պաղեստինում շարունակվող կոտորածը պահենք համաշխարհային օրակարգի առաջին տեղում և կրկնապատկենք մեր ջանքերը՝ վերջ դնելու այս ողբերգությանը: Մենք պետք է համախմբվենք մեր ընդհանուր ցավի զգացումով և ապահովենք, որ մեր ձայնն ավելի ուժեղ և բարձր լսվի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որի երկիրը ակտիվորեն զենք է մատակարարում Ադրբեջանին և չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, օրերս նախատել էր Թուրքիային Գազայում ցեղասպանության մասին խոսելու համար՝ ասելով, որ վերջինը չի ճանաչում հայերի «Հոլոքոստը»։