ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք նախարարը բոյկոտել է իսրայելցի գործընկերոջ ելույթը ՄԱԿ-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների հարցերով նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը երկուշաբթի օրը լքել է ՄԱԿ-ի նիստն իր իսրայելցի գործընկերոջ ելույթի ժամանակ՝ բողոքելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ, հայտնում է Anadolu-ն։

Գոլանի ելույթից հետո սենյակ վերադառնալով՝ Գյոկտաշը հայտարարել է, որ հավասարության հարցերը քննարկելիս չպետք է անտեսվի պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների հետևանքով շարունակվող հումանիտար ճգնաժամը, որը «հանգեցնում է մարդկային հսկայական տառապանքի»:

«Մենք պետք է Պաղեստինում շարունակվող կոտորածը պահենք համաշխարհային օրակարգի առաջին տեղում և կրկնապատկենք մեր ջանքերը՝ վերջ դնելու այս ողբերգությանը: Մենք պետք է համախմբվենք մեր ընդհանուր ցավի զգացումով և ապահովենք, որ մեր ձայնն ավելի ուժեղ և բարձր լսվի»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որի երկիրը ակտիվորեն զենք է մատակարարում Ադրբեջանին և չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, օրերս նախատել էր Թուրքիային Գազայում ցեղասպանության մասին խոսելու համար՝ ասելով, որ վերջինը չի ճանաչում հայերի «Հոլոքոստը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular