ԱՄՆ-ն Իսրայելին ներկայացրել է Ռաֆահում գnրծողության հնարավոր այլընտրանքները. Բլինկեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն Իսրայելին ներկայացրել է Պաղեստինի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողության հնարավոր այլընտրանքները, և դրանք կքննարկեն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում:
Պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ներկայացրել ենք Ռաֆահում Իսրայելի գործողության այլընտրանքները»,-ասել Է պետքարտուղարը՝ հավելելով, որ այդ թեմայով իսրայելցիների հետ քննարկումը տեղի կունենա Վաշինգտոնում հաջորդ շաբաթ:
Բլինկենը նաև ասել է, որ իր ներկայիս մերձավորարևելյան շրջագայության ընթացքում նա մտադիր է «քննարկել Գազայի հատվածում կառավարելու հարցը հակամարտության ավարտից հետո»։
«Մենք մոտ ենք Գազայի հատվածում զինադադարի շուրջ համաձայնության հասնելուն», - վստահեցրել է նա։