ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Իսրայելին ներկայացրել է Ռաֆահում գnրծողության հնարավոր այլընտրանքները. Բլինկեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն Իսրայելին ներկայացրել է Պաղեստինի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողության հնարավոր այլընտրանքները, և դրանք կքննարկեն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում:

Պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ներկայացրել ենք Ռաֆահում Իսրայելի գործողության այլընտրանքները»,-ասել Է պետքարտուղարը՝ հավելելով, որ այդ թեմայով իսրայելցիների հետ քննարկումը տեղի կունենա Վաշինգտոնում հաջորդ շաբաթ:

Բլինկենը նաև ասել է, որ իր ներկայիս մերձավորարևելյան շրջագայության ընթացքում նա մտադիր է «քննարկել Գազայի հատվածում կառավարելու հարցը հակամարտության ավարտից հետո»։

«Մենք մոտ ենք Գազայի հատվածում զինադադարի շուրջ համաձայնության հասնելուն», - վստահեցրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular