Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ գիտակցումն, ի վերջո, կգա՞․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Sevastopol.su-ն «Արդյո՞ք Հայաստանում կլինի հակառուսական գրաքննություն» վերնագրով հոդվածում գրում է, որ ՎՏԲ-Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերը երկրում կդադարեն գործել, նաև զգալի վտանգներ կան ռուսական հեռուստաալիքների հեռարձակման՝ ցանցից անջատվելու հարցում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է իրավիճակը. «Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք այդ հարցով, խորհրդակցություններ ենք անցկացնում։ Մտքերի փոխանակումն ավարտված չէ։ Հիշում ենք, թե ինչ կարգախոսներով եկան Հայաստանի գործող իշխանությունները՝ լիակատար թափանցիկություն, խոսքի ազատություն։ Հենց դրա բացակայությունն էլ ներկայացվեց որպես հիմնական մեղադրանք իրենց նախորդների դեմ։ Չեմ ուզում մտածել, որ նրանք կգնան նրանց հետքերով, որոնց քննադատել են»։

Դժվար է չհամաձայնել Մարիա Վլադիմիրովնայի հետ: Բայց կա, ինչպես ասում են, մի նրբերանգ: Հայտնի է, որ Հայաստանի նախարարների կաբինետի ներկայիս կազմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղղված է դեպի գլոբալ Արևմուտք, իսկ ավելի ստույգ՝ ամերիկամետ քաղաքականություն է վարում: ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները և Լեռնային Ղարաբաղը լքելը, որը զայրացրել է բազմաթիվ հայերի, ամենավերջին ուշագրավ իրադարձություններից են: Բայց այստեղ հարց է առաջանում: Մեկ ոչ եղբայրական երկրի օրինակով մենք գիտենք, թե ինչպես է ամերիկամետ քաղաքականությունը աստիճանաբար վերածվում... բացահայտ հակառուսականի։ Քաղաքագետները վաղուց հստակ սահմանում են տվել դրան՝ երեք տասնամյակ ստեղծվել է ոչ թե ինքնիշխան Ուկրաինա, այլ հակառուսաստան։ Հայաստանը կգնա՞ այդ ճանապարհով։ Դժվար է ասել:

Հիմա, կարծես թե, Փաշինյանն սկսել է հասկանալ, որ իր երկիրը պարզապես ԱՄՆ-ի շահերի գոտու մաս չի կազմում։ Մի բան է համատեղ վարժանքների ժամանակ գեղեցիկ սելֆիներ անելը, և մեկ այլ բան՝ մասնակցել երկրի կյանքին, փող «լցոնել» և երաշխավորել երկրի անվտանգությունը։ Այժմ ԱՄՆ-ում արդեն բավական գլխացավեր կան: Ընտրությունների նախաշեմին ընտրազանգվածը մահացու հոգնած է Ուկրաինայի անվերջ ֆինանսավորումից։ Եվ նույնիսկ Զելենսկին չէ առաջինը ԱՄՆ-ի համար, քանի որ կա նաև Իսրայելը, որը ռազմավարական առումով շատ ավելի կարևոր է Ամերիկայի համար, քան մեր հարևանները: Էլ որտե՞ղ խցկել Հայաստանը:

Փորձագետները բազմիցս ասել են, որ Ղարաբաղի և Հայաստանի աշխարհաքաղաքական անվտանգությունը պահպանելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է։ Բայց Փաշինյանը գնաց այլ ճանապարհով և այժմ «վայելում» է դրա հետևանքները։ Այնուամենայնիվ, երևի դա էր այն գինը և այն ըմբռնումը, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է ընկերանալ, և այդ գիտակցումն, ի վերջո, կգա։ Դե, ինչպես ասում են, կապրենք ու կտեսնենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան
Ամենադիտված