ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ գիտակցումն, ի վերջո, կգա՞․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Sevastopol.su-ն «Արդյո՞ք Հայաստանում կլինի հակառուսական գրաքննություն» վերնագրով հոդվածում գրում է, որ ՎՏԲ-Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերը երկրում կդադարեն գործել, նաև զգալի վտանգներ կան ռուսական հեռուստաալիքների հեռարձակման՝ ցանցից անջատվելու հարցում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է իրավիճակը. «Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք այդ հարցով, խորհրդակցություններ ենք անցկացնում։ Մտքերի փոխանակումն ավարտված չէ։ Հիշում ենք, թե ինչ կարգախոսներով եկան Հայաստանի գործող իշխանությունները՝ լիակատար թափանցիկություն, խոսքի ազատություն։ Հենց դրա բացակայությունն էլ ներկայացվեց որպես հիմնական մեղադրանք իրենց նախորդների դեմ։ Չեմ ուզում մտածել, որ նրանք կգնան նրանց հետքերով, որոնց քննադատել են»։

Դժվար է չհամաձայնել Մարիա Վլադիմիրովնայի հետ: Բայց կա, ինչպես ասում են, մի նրբերանգ: Հայտնի է, որ Հայաստանի նախարարների կաբինետի ներկայիս կազմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղղված է դեպի գլոբալ Արևմուտք, իսկ ավելի ստույգ՝ ամերիկամետ քաղաքականություն է վարում: ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները և Լեռնային Ղարաբաղը լքելը, որը զայրացրել է բազմաթիվ հայերի, ամենավերջին ուշագրավ իրադարձություններից են: Բայց այստեղ հարց է առաջանում: Մեկ ոչ եղբայրական երկրի օրինակով մենք գիտենք, թե ինչպես է ամերիկամետ քաղաքականությունը աստիճանաբար վերածվում... բացահայտ հակառուսականի։ Քաղաքագետները վաղուց հստակ սահմանում են տվել դրան՝ երեք տասնամյակ ստեղծվել է ոչ թե ինքնիշխան Ուկրաինա, այլ հակառուսաստան։ Հայաստանը կգնա՞ այդ ճանապարհով։ Դժվար է ասել:

Հիմա, կարծես թե, Փաշինյանն սկսել է հասկանալ, որ իր երկիրը պարզապես ԱՄՆ-ի շահերի գոտու մաս չի կազմում։ Մի բան է համատեղ վարժանքների ժամանակ գեղեցիկ սելֆիներ անելը, և մեկ այլ բան՝ մասնակցել երկրի կյանքին, փող «լցոնել» և երաշխավորել երկրի անվտանգությունը։ Այժմ ԱՄՆ-ում արդեն բավական գլխացավեր կան: Ընտրությունների նախաշեմին ընտրազանգվածը մահացու հոգնած է Ուկրաինայի անվերջ ֆինանսավորումից։ Եվ նույնիսկ Զելենսկին չէ առաջինը ԱՄՆ-ի համար, քանի որ կա նաև Իսրայելը, որը ռազմավարական առումով շատ ավելի կարևոր է Ամերիկայի համար, քան մեր հարևանները: Էլ որտե՞ղ խցկել Հայաստանը:

Փորձագետները բազմիցս ասել են, որ Ղարաբաղի և Հայաստանի աշխարհաքաղաքական անվտանգությունը պահպանելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է։ Բայց Փաշինյանը գնաց այլ ճանապարհով և այժմ «վայելում» է դրա հետևանքները։ Այնուամենայնիվ, երևի դա էր այն գինը և այն ըմբռնումը, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է ընկերանալ, և այդ գիտակցումն, ի վերջո, կգա։ Դե, ինչպես ասում են, կապրենք ու կտեսնենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular