Իսրայելում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջել են վարչապետի հրաժարականը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Իսրայելում կիրակի մասնակցել են հակակառավարական բողոքի ակցիաներին՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարներին միացել են նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող իսրայելցի գերիների ընտանիքները:
Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, Բեեր Շևայում, Կեսարիայում և այլ քաղաքներում ցուցարարները պահանջել են ազատ արձակել Գազայում շուրջ վեց ամիս գերության մեջ գտնվողներին՝ Նեթանյահուին որակելով որպես «գործարքի խոչընդոտ»: Նրանք խոստացել են շարունակել ցույցերը մինչև Նեթանյահուն լքի իշխանությունը:
«Արդեն 176 օր է, ինչ ես աչքս չեմ փակում՝ մտածելով յան մասին և վախենալով նրանից, թե ինչի միջով են անցնում առևանգվածները: Իսրայելի ժողովուրդը չի մոռանա և չի ների որևէ մեկին, ով խոչընդոտում է պատանդների վերադարձի գործարքը։ 176 օր, 4224 ժամ անց արդարացումները սպառվել են», - ասել է պատանդներից մեկի մայրը: