ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջել են վարչապետի հրաժարականը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Իսրայելում կիրակի մասնակցել են հակակառավարական բողոքի ակցիաներին՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարներին միացել են նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող իսրայելցի գերիների ընտանիքները:

Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, Բեեր Շևայում, Կեսարիայում և այլ քաղաքներում ցուցարարները պահանջել են ազատ արձակել Գազայում շուրջ վեց ամիս գերության մեջ գտնվողներին՝ Նեթանյահուին որակելով որպես «գործարքի խոչընդոտ»: Նրանք խոստացել են շարունակել ցույցերը մինչև Նեթանյահուն լքի իշխանությունը:

«Արդեն 176 օր է, ինչ ես աչքս չեմ փակում՝ մտածելով յան մասին և վախենալով նրանից, թե ինչի միջով են անցնում առևանգվածները: Իսրայելի ժողովուրդը չի մոռանա և չի ների որևէ մեկին, ով խոչընդոտում է պատանդների վերադարձի գործարքը։ 176 օր, 4224 ժամ անց արդարացումները սպառվել են», - ասել է պատանդներից մեկի մայրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular