Դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա, դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
ՌԴ ԱԳՆ նշել է, որ Իսրայելի ագրեսիվ գործողություններն անընդունելի են և պետք է դադարեցվեն։
Մոսկվան Իսրայելի ղեկավարությանը կոչ է անում հրաժարվել Սիրիայում և այլ երկրներում սադրիչ ռազմական գործողություններից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։