ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են․ ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա, դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

ՌԴ ԱԳՆ նշել է, որ Իսրայելի ագրեսիվ գործողություններն անընդունելի են և պետք է դադարեցվեն։

Մոսկվան Իսրայելի ղեկավարությանը կոչ է անում հրաժարվել Սիրիայում և այլ երկրներում սադրիչ ռազմական գործողություններից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular