Դուք հավանաբար բազմիցս տեսել եք այս նկարը, բայց արդյո՞ք գիտեք դրա իրական պատմությունը. այն ցնցող է...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը աշխարհի ամենահայտնի նկարներից է: Նկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին և նրա աշակերտներին համատեղ վերջին ընթրիքի ժամանակ: Դրանից կարճ ժամանակ անց Փրկիչը խաչվեց:
Նկարի պատմությունը ներկայացնում է EnterTrainը: Վարկած կա, որ Հիսուսի և Հուդայի կերպարները նույն մարդն է մարմնավորել իր կյանքի երկու տարբեր փուլերում: Պատմության համաձայն՝ դա Վինչիից մոտ 7 տարի պահանջվեց այդ գլուխգործոցն ավարտելու համար:
Այդ ամբողջ ընթացքում նա ապրեց Միլանում և այդ քաղաքի բնակիչներին որպես մոդել օգտագործեց իր նկարի հերոսների համար: Սակայն Հիսուսին համապատասխան դեմքով մեկին գտնելը շատ դժվար էր: Երկար որոնումներից հետո ավելի քան 100 տղամարդուց դա Վինչին գտավ երիտասարդի՝ Պյետրի Բենդինելիին, ում դիմագծերում համադրվել էին գեղեցկությունը և անմեղությունը:
Վերջին 6 ամիսներին իտալացի նկարիչը ավարտեց Հիսուսին նկարելը, բայց հետո ևս մեկ դժվար խնդիր առաջացավ՝ Հուդայի դեմք գտնել: Մի քանի տարվա որոնումներից հետո դա Վինչին մեկին գտավ Հռոմի մահապարտների խցում: Այդ կալանավորի հանցավոր և վատ վարքը նրան «իդեալական» մոդել էր դարձնում Հուդայի կերպարի համար:
Նկարելու ժամանակ կալանավորը դա Վինչիին հարցրեց՝ արդյոք նա իրեն հիշում է: Նկարիչը սկզբում նրան չճանաչեց, բայց փոքր զրույցից հետո պարզվեց, որ այդ մարդն արդեն կեցվածք ընդունել էր դա Վինչիի համար… Հիսուսի պատկերի համար 7 տարի առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrainը