ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք հավանաբար բազմիցս տեսել եք այս նկարը, բայց արդյո՞ք գիտեք դրա իրական պատմությունը. այն ցնցող է...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը աշխարհի ամենահայտնի նկարներից է: Նկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին և նրա աշակերտներին համատեղ վերջին ընթրիքի ժամանակ: Դրանից կարճ ժամանակ անց Փրկիչը խաչվեց:

Նկարի պատմությունը ներկայացնում է EnterTrain­ը: Վարկած կա, որ Հիսուսի և Հուդայի կերպարները նույն մարդն է մարմնավորել իր կյանքի երկու տարբեր փուլերում: Պատմության համաձայն՝ դա Վինչիից մոտ 7 տարի պահանջվեց այդ գլուխգործոցն ավարտելու համար:

Այդ ամբողջ ընթացքում նա ապրեց Միլանում և այդ քաղաքի բնակիչներին որպես մոդել օգտագործեց իր նկարի հերոսների համար: Սակայն Հիսուսին համապատասխան դեմքով մեկին գտնելը շատ դժվար էր: Երկար որոնումներից հետո ավելի քան 100 տղամարդուց դա Վինչին գտավ երիտասարդի՝ Պյետրի Բենդինելիին, ում դիմագծերում համադրվել էին գեղեցկությունը և անմեղությունը:

Վերջին 6 ամիսներին իտալացի նկարիչը ավարտեց Հիսուսին նկարելը, բայց հետո ևս մեկ դժվար խնդիր առաջացավ՝ Հուդայի դեմք գտնել: Մի քանի տարվա որոնումներից հետո դա Վինչին մեկին գտավ Հռոմի մահապարտների խցում: Այդ կալանավորի հանցավոր և վատ վարքը նրան «իդեալական» մոդել էր դարձնում Հուդայի կերպարի համար:

Նկարելու ժամանակ կալանավորը դա Վինչիին հարցրեց՝ արդյոք նա իրեն հիշում է: Նկարիչը սկզբում նրան չճանաչեց, բայց փոքր զրույցից հետո պարզվեց, որ այդ մարդն արդեն կեցվածք ընդունել էր դա Վինչիի համար… Հիսուսի պատկերի համար 7 տարի առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain­ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular