Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր է ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին․ Տոկաև

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։

Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ կարևորելով տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։

«Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։

Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։

Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։

Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։

Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի»,- ասել է նախագահը։

Տոկաևը տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է համարել երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։

«Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։

Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված