Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ՄԱԿ-ի բարձրագույն դատարանում մեղադրել է Ադրբեջանին  Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մեջ՝ միաժամանակ հայտարարելով, որ վճռական է հետամուտ լինել Կովկասում իր հարևանի հետ խաղաղության հաստատմանը, գրում է lefigaro.fr-ն:

Երկու հարևան երկրները այս և հաջորդ շաբաթ Հաագայի դատարանում կներկայացնեն «էթնիկ զտումների» շուրջ իրենց երկարատև վեճը:

Նախքան անցյալ տարվա սեպտեմբերը, երբ ադրբեջանական ուժերը կայծակնային հարձակման արդյունքում վերականգնեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, որը վերջ դրեց հայկական երեք տասնամյա կառավարմանը, իսկ հայ բնակչության մեծ մասը՝ ավելի քան 100,000 մարդ, արտագաղթեց Հայաստան, Հայաստանն ու Ադրբեջանը երկու պատերազմ են մղել՝ 1990-ականների սկզբին և 2020 թվականին, որոնց միջակայքում էլ պահպանվել է լարվածությունը:

«Տարիների սպառնալիքներից հետո Ադրբեջանն ավարտեց էթնիկ զտումները տարածաշրջանում,- դատավորներին ասել է Հայաստանի իշխանությունները ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը,- Բաքուն հիմա էլ համակարգված կերպով ջնջելով էթնիկ հայերի առկայության բոլոր հետքերը, ներառյալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, ավարտին է հասցնում գործը»:

Զանգվածային արտագաղթից հետո, որը քաոս առաջացրեց Լաչինի միջանցքում մոտ 200 հայ դեռևս անհայտ կորած է, ավելացրել է Եղիշե Կիրակոսյանը: Բաքուն կտրականապես մերժել է «էթնիկ զտումների» մեղադրանքները՝ ասելով, որ հայերը կարող են ազատ վերադառնալ, եթե համաձայնեն ապրել ադրբեջանական տիրապետության տակ։

«Հայաստանն ի սկզբանե ձգտում էր այս վարույթը հարուցել դատարանում և օգտագործել այս դատավարության փաստը Ադրբեջանի դեմ մեդիա արշավ իրականացնելու համար», - ասել է Բաքվի ներկայացուցիչ դատավոր Էլնուր Մամեդովը։

Նաև Ադրբեջանը դատարանին կոչ է արել մերժել Հայաստանի հայցը՝ պատճառաբանելով, որ դատարանն իրավազոր չէ։ Արդարադատության միջազգային դատարանում իրավական պայքարը սկսվել էր դեռ 2021 թվականի սեպտեմբերին, երբ կողմերից յուրաքանչյուրը հայց էր ներկայացրել մյուսի դեմ։

Նրանք միմյանց մեղադրում էին «էթնիկ զտումների» և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ։

Արդարադատության միջազգային դատարանը, որը լսել էր պետությունների միջև վեճերը, արտակարգ հրամաններ էր արձակել 2021 թվականի դեկտեմբերին՝ կոչ անելով երկու կողմերին կանխել ռասայական ատելության հրահրումը և քարոզչությունը:

Այնուամենայնիվ, չնայած ՄՔԴ-ի վճիռները պարտադիր են կատարման համար, բայց դրանք չունեն կիրառման մեխանիզմ, որի արդյունքում էլ լարվածությունն աճել էր, և գագաթնակետին հասել անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի բլից-կրիգ հարձակմամբ:

Եղիշե Կիրակոսյանը նաև դատավորներին ասել է, որ Բաքուն «ավելի ու ավելի է բնութագրում Հայաստանի մարդու իրավունքների պահանջները... որպես Ադրբեջանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ ուղղված մարտահրավեր»:

«Ադրբեջանը խորապես սխալվում է, Հայաստանը ոչ մի հավակնություն չունի Ադրբեջանի տարածքի նկատմամբ, ինչպես և հաստատակամ է պայմաններ ստեղծել իրական և կայուն խաղաղության համար»,- ասել է նա։

Հակամարտությունը նաև լարել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, քանի որ Երևանը պնդում է, որ Մոսկվան համարժեք չի օգնել, երբ ինքը ենթարկվել է հարձակման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել
Ամենադիտված