Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական տվյալներով:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք մասնակցել են զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջիններս, քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից, նախապես տեղեկացել են ՌԴ-ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի մեկ այլ անձի միջոցով ապրիլի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության անդամները, նշված գույքը զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով հափշտակելու նպատակով, նախապես պլանավորել և հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները»,-ներկայացնում է ԵՔՔՎ ծանր հանցագործութունների քննության բաժնի պետի տեղակալ Արթուր Ղազարյանը:

Եվ այսպես, ապրիլի 10-ին, առավոտյան ժամը 7.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ահազանգ, որ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում կատարվել է ավազակային հարձակում: Ոստիկանների արձագանքը սովորականի նման էր:

«Անմիջապես մեկնել ենք դեպքի վայր, ժամանել են նաև Երևանի քաղաքային վարչության, ՔՈԳՎ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Ականատեսների և տուժողների հայտնածով՝ պարզ է դարձել, որ ավազակությունը կատարել են «Պորշ» մակնիշի մեքենայով, ԱԱԾ համազգեստի նմանվող հագուստներով, դիմակավորված և զինված առնվազն չորս անձինք: Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետապուզական միջոցառումներ: Տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դեպքի վայրից «Պորշ» մակնիշի մեքենան տարել և մտցրել են Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գործող ավազի հանք»,-պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը:

Ոչ մի նշան չկար, թե «Պորշը» դուրս է եկել ավազի հանքից: Մնում էր ենթադրել, որ «Պորշը» դեռ տեղում էր: Մինչ իրավապահները մեկնում էին դեպքի վայր` հաջողվեց պարզել նաև, որ մեքենային ամրացված էին նույն մակնիշի մեկ այլ մեքենայի համարանիշներ: Ավելի ուշ պարզվեց, որ հանցավոր կազմակերպության անդամները, իրենց հնարավոր շարժը քողարկելու նպատակով, այդ գիշեր Երևանի Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտ կայանված մեքենայից հափշտակել էին համարանիշներն ու ամրացրել իրենց «Պորշին»:

Պարզվեց նաև, որ այդ ընթացքում հանցավոր խմբի մեկ այլ անդամ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հետևել է թիրախավորած անձանց, և երբ ժամանողներն ու դիմավորողները դուրս են եկել օդանավակայանից և նստել «Հյունդայի Սոնատա» մակնիշի մեքենան, նա տեղեկությունը փոխանցել է «Պորշում» սպասող հանցակիցներին: Իր գործի այս մասը կատարած` նա նստել է տաքսի, դեպքի վայրի մոտակայքից վերցրել մեկ այլ հանցակցի և մեկնել ավազի հանք:

Ավազի հանքում էլ նախապես գործողություններ էին կատարվել: Հանցավոր խմբի երկու անդամ նախօրոք «Մերսեդեսով» մեկնել են Մերձավան գյուղում գործող ավազի հանք, բացելով ուղեփակոցը` մտել ներս և պահակակետում, պահակի ներկայությամբ, անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը:

Այս բոլոր նախապատրաստական գործողություններից և օդանավակայանի իրենց ընկերոջից վերջին ուղղորդումը ստանալուց հետո հանցավոր կազմակերպության անդամները «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային և ժամը 07.15-ին մոտ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցնում են մեքենան: ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող հանդերձանքով և դիմակավորված՝ նրանք ներկայանում են ԱԱԾ աշխատակից, մեքենայում գտնվող երեք անձանց բռնությամբ դուրս են բերում ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով անցկացնում ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով ոսկու ձուլակտորներով ու գումարով պայուսակները` կրկին բռնություն գործադրելով՝ տուժածներին նստեցնում են «Հյունդայի Սոնատան», արցունքաբեր գազ փչում մեքենայի մեջ և «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմում փախուստի: Այնուհետև «Պորշը» մտնում է հանքի տարածք, ինչից հետո հանցագործների մի մասը հեռանում է «Մերսեդեսով», իսկ խմբի հինգ անդամ` «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով:

Օպերատիվ-քննչական խումբը ժամանել է ավազի հանքի տարածք, որտեղ քանդելով հողակույտը` հայտնաբերել է «Պորշը» և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս ընթացքում ստացվում է նոր տեղեկություն, որն իրացնելու համար դարձյալ անհրաժեշտ էր համագործակցված աշխատանք:

Պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը. «Դեպքի օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարած անձանց քանակի և ինքնության վերաբերյալ: Միաժամանակ տեղեկություն է ստացվել, որ նրանցից մի քանիսը պատրաստվում են մեկնել հանրապետությունից: Համագործակցելով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների հետ` ուշ երեկոյան սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել հանցանքը կատարած անձանցից երկուսը, որոնք ներկայացվել են քննչական բաժին»:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ «Պորշը» հանքում խնամքով թաղելուց հետո խմբի հինգ անդամ «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով հեռանում են:

Ապրիլի 12-ի երեկոյան հանցավոր կազմակերպության անդամներից մեկը, 48-ամյա տղամարդը, Երևանի Բագրատունյաց փողոցում գողոնով պայուսակն իր «Տոյոտայից» տեղափոխում է ուղևորափոխադրումներ կատարող «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենան, ինքն էլ որպես ուղևոր` տեղավորվում մեքենայում: Ճանապարհին, Արարատի մարզում, «Մերսեդես Վիտոն» կանգնեցվում է, 48-ամյա տղամարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 58 միլիոն ռուսական ռուբլի և ոսկու երկու ձուլակտոր: Հայտնաբերվում, ձերբակալվում և նախաքննական մարմին են տեղափոխվում խմբի այլ անդամներ, խուզարկություններով հայտնաբերվում է հափշտակված գումարի մի մասը ևս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով ավազակային հարձակում կատարելու համար: Քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որոնցից 6–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:

Նավթը մի փոքր էժանացել է՝ մեկ բարելը 70,87 դոլար Ե՞րբ է նշվելու ԶատիկըԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին Ծնվել է հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը. պատմության այս օրը (13 մարտ)Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ Ղրղզստանը և Տաջիկստանը բացել են 2021 թվականից փակ պետական սահմանը Տեղեկացեք․ մարտի 20-ին գազ չի լինի․ հասցեներԵվրամիության շարունակվող «բզբզոցները» Վրաստանում և բրիտանական «Փաշինյան» նախագիծը. «Փաստ»Երևանում տղամարդը սպառնացել է նռնակներ պայթեցնելՀՀ ճանապարհները՝ հիմա Դեգերումներ Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև. ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Արտակարգ իրավիճակ՝ Արարատում․ 8 վիրավոր կա «Խստապահանջ սպա էր, բայց նաև ընկեր զինվորների համար». լեյտենանտ Հարություն Բեգլարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Հրազենային վնասումով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղաԲազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ»2 օր լույս չի լինելուՌեկորդային աճ՝ տարադրամի շուկայումՓաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ»Նոր Հաճնի ջրատարում, 7-10 մետր խորության վրա հայտնաբերվել է տղամարդու մարմին Վարչական պատասխանատվություն՝ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ»Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ»Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ․ «Ժողովուրդ» Արցախցիներն ակտիվացել են․ «Հրապարակ» Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ»Փաշինյանի իրավական շոուները դեռ կշարունակվեն. ովքեր են հաջորդ պատգամավորները․ «Ժողովուրդ» Հետապնդումները հասան հեղափոխականներին․ «Հրապարակ» Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ»ՔՊ-ի հերթական նիստն ու Փաշինյանի հրահանգը. կուսակցությունների ցանկ․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը տագնապած է. «Հրապարակ»Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել. «Փաստ»«Ալ Ջազիրա». Սիրիայում անցումային շրջանը կարող է տևել երեքից հինգ տարիՉինաստանը հաջողությամբ արձակել է 18 բևեռային ուղեծրով կապի արբանյակներԻրանի ԱԳՆ-ն անդրադարձել է միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստինPorsche-ն կորցրել է իր շահույթի 30%-ըԼուկաշենկոն վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցը կկատարի ՌԴԱնահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը ԿալիֆոռնիաիցԱնցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԹրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից (տեսանյութ) Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել 65-ամյա ուղևորը մնացել է ավտոբուսի դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին USAID-ի անձնակազմին կոչ է արվել փաստաթղթեր ոչնչացնել Զախարովան չի բացառել առաջիկա օրերին ամերիկյան կողմի հետ շփումներըՈւկրաինա-ԱՄՆ բանակցություններում Զելենսկու հիմնական պահանջն անտեսվել է Արմֆլիքս-ի արտադրանքը գողանում են․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրելԼոկոմոտիվը հաղթեց Մախաչկալայի Դինամոյին, Թիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Մանրամասներ՝ որբացած քույրերի առողջական վիճակից
Ամենադիտված