Ձեռնպահ մնացեք այս ապրանքները գնելուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական մի շարք վաճառակետերում վաճառվում են թուրքական արտադրության լոլիկ, Ադրբեջանից ներմուծված միրգ, մասնավորապես խնձոր, ինչի պատճառով հասարակական բավական մեծ աղմուկ է բարձրացել:
Ապրանքների վաճառքն այս պահին նույնպես շարունակվում է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում:
Ծառայությունը նշել էր, որ ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:
Սակայն ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն իր աշխատանքային խմբով շրջել է Մալաթիայի շուկայում, որտեղ էլ (մասնավորապես մեծածախ վաճառքի կետերում) հայտնաբերվել է, որ շարունակվում են ադրբեջանական ծագման խնձորների վաճառքը: «Վստահ եմ և հենք ունեմ կասկածելու՝ որ այդ խնձորը շուկայից չէր հանվել և պետական լիազոր մարմինը որևէ ցանկություն չուներ այն շուկայից դուրս հանելու և, այլ միայն աչքակապություն էր ու միայն նմանատիպ հայտարարություններ»,-նշեց Պիպոյանը: Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում.