ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեռնպահ մնացեք այս ապրանքները գնելուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական մի շարք վաճառակետերում վաճառվում են թուրքական արտադրության լոլիկ, Ադրբեջանից ներմուծված միրգ, մասնավորապես խնձոր, ինչի պատճառով հասարակական բավական մեծ աղմուկ է բարձրացել:

Ապրանքների վաճառքն այս պահին նույնպես շարունակվում է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում:

Ծառայությունը նշել էր, որ ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:

Սակայն ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն իր աշխատանքային խմբով շրջել է Մալաթիայի շուկայում, որտեղ էլ (մասնավորապես մեծածախ վաճառքի կետերում) հայտնաբերվել է, որ շարունակվում են ադրբեջանական ծագման խնձորների վաճառքը: «Վստահ եմ և հենք ունեմ կասկածելու՝ որ այդ խնձորը շուկայից չէր հանվել և պետական լիազոր մարմինը որևէ ցանկություն չուներ այն շուկայից դուրս հանելու և, այլ միայն աչքակապություն էր ու միայն նմանատիպ հայտարարություններ»,-նշեց Պիպոյանը: Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում.  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular