«Ոգեկոչում արվեստի շնչով»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալ նոր ցեղասպանությունների կրկնությունը:
- Մեր ազգն ունի դարերից եկող ստեղծարար ոգի՝ արարելու, ստեղծագործելու և գոյատևելու գաղափարախոսությամբ... Այսպես ենք մենք ապրել միշտ: Գալիս ենք հնուց, բազմած ենք ներկայում և գնում ենք առաջ՝ դեպի ապագա,- հոգևոր խոսքով հանդես եկավ Կոտայքի թեմի Առինջ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյանը
Միջոցառմանը հանդես եկան «Փարոս» երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և իր ղեկավարած երգչախումբը, «Նովա» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Հովիկ Սահակյան), «Նժդեհ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան), ինչպես նաև տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի ցուցահանդեսի բացումը: