ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոգեկոչում արվեստի շնչով»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալ նոր ցեղասպանությունների կրկնությունը:

- Մեր ազգն ունի դարերից եկող ստեղծարար ոգի՝ արարելու, ստեղծագործելու և գոյատևելու  գաղափարախոսությամբ... Այսպես ենք մենք ապրել միշտ: Գալիս ենք հնուց, բազմած ենք ներկայում և գնում ենք առաջ՝ դեպի ապագա,- հոգևոր խոսքով հանդես եկավ Կոտայքի թեմի Առինջ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյանը

Միջոցառմանը հանդես եկան «Փարոս» երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և իր ղեկավարած երգչախումբը, «Նովա» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Հովիկ Սահակյան), «Նժդեհ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան), ինչպես նաև տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի ցուցահանդեսի բացումը: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular