Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք. Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ այս պահին Եվրոպան չունի ինքնուրույն պաշտպանվելու անհրաժեշտ հնարավորություններ։
«Մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում ուժի ներկայիս աշխարհաքաղաքական բաշխումը կամ տնտեսական և տեխնոլոգիական սպառնալիքները, որոնք այսօր ներկայացնում է միջազգային մրցակցությունը։ Սառը պատերազմի ավարտից հետո ժառանգած կարգն այլևս չի գործում։ Դուք պետք է ունենաք ինքներդ ձեզ պաշտպանելու ունակություն, բայց այսօր Եվրոպան դա չունի»,- ասել է դիվանագետը Telecinco հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բոլորը նախընտրում են, և ես նույնպես, գումարը ծախսել կարագի վրա։ Ինչպես ասում էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, «կարագն ավելի լավ է, քան ատրճանակը», -ասել է Բորելը։
«Ես չեմ ասում, որ վաղը մենք պատերազմ ենք ունենալու։ Բայց ես կարծում եմ, որ մենք բավականաչափ քաղաքական էներգիա կամ նյութական և մարդկային ռեսուրսներ չենք ներդնում, որպեսզի կարողանանք պաշտպանվել։
Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք», - եզրափակել է Բորելը։