ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք. Բորել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ այս պահին Եվրոպան չունի ինքնուրույն պաշտպանվելու անհրաժեշտ հնարավորություններ։

«Մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում ուժի ներկայիս աշխարհաքաղաքական բաշխումը կամ տնտեսական և տեխնոլոգիական սպառնալիքները, որոնք այսօր ներկայացնում է միջազգային մրցակցությունը։ Սառը պատերազմի ավարտից հետո ժառանգած կարգն այլևս չի գործում։ Դուք պետք է ունենաք ինքներդ ձեզ պաշտպանելու ունակություն, բայց այսօր Եվրոպան դա չունի»,- ասել է դիվանագետը Telecinco հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 «Բոլորը նախընտրում են, և ես նույնպես, գումարը ծախսել կարագի վրա։ Ինչպես ասում էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, «կարագն ավելի լավ է, քան ատրճանակը», -ասել է Բորելը։

«Ես չեմ ասում, որ վաղը մենք պատերազմ ենք ունենալու։ Բայց ես կարծում եմ, որ մենք բավականաչափ քաղաքական էներգիա կամ նյութական և մարդկային ռեսուրսներ չենք ներդնում, որպեսզի կարողանանք պաշտպանվել։

Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք», - եզրափակել է Բորելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular