«Քաղաքագետ. Փաշինյանը սակարկում է Ռուսաստանի և Եվրամիության հետ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ աննպատակահարմար է համարում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի անցկացումը, սակայն կարծում է, որ հանրապետության ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի։
Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը absatz.media-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանը վախենում է հանրաքվեի արդյունքներից, քանի որ վստահ չէ, որ հանրապետության բնակչությունը կողմ է քվեարկելու Եվրամիությանն անդամակցելուն։ Միևնույն ժամանակ նրան պետք է ընտրություն կատարել Ռուսաստանի և ԵՄ-ի միջև։
«Փաշինյանը նախ խոսում է հանրաքվեի մասին, հետո այն համարում է անտեղի, քանի որ դրա արդյունքների նկատմամբ վստահություն չկա։ Նրա համար ցանկացած հարցի վերաբերյալ ազգային քվեարկությունն իր լեգիտիմության քննությունն է։
Կառավարության ժողովրդականության վարկանիշը կտրուկ ընկնում է: Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որտեղ հանրապետության համար դիվիդենտներն ակնհայտ են, անհամատեղելի են, ուստի պետք է ընտրություն կատարել։ Այդ ամենն այն սակարկության տարրերն են, որը նա իրականացնում է Եվրոպայի և Ռուսաստանի հետ»,- կարծում է քաղաքագետը։
Տարասովի խոսքով ամպագոռգոռ և վիճահարույց հայտարարություններ անելը Փաշինյանի ոճն է, որոշ հայեր ցանկանում են, որ հանրապետությունը միանա Եվրամիությանը, սակայն Հայաստանի վարչապետը վստահ չէ ողջ բնակչությունը եվրոպական նկրտումներ ունի։
Ավելի վաղ Փաշինյանը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անվանել էր կազմակերպության հետ Երևանի հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը, որը կհաջորդի այն ժամանակ, երբ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ համարեն դա անել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը